From Wikipedia, the free encyclopedia
Բեատրիս Սթրեյթ (անգլ.՝ Beatrice Straight, օգոստոսի 2, 1914[1][2][3][…], Old Westbury, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 7, 2001[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, «Օսկար» և «Թոնի» մրցանակների դափնեկիր։
Բեատրիս Սթրեյթ անգլ.՝ Beatrice Straight | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 2, 1914[1][2][3][…] |
Ծննդավայր | Old Westbury, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 7, 2001[1][2][3][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Գերեզման | William Henry Lee Memorial Cemetery |
Կրթություն | Dartington Hall? և Քորնուոլի արվեստի քոլեջ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Willard Dickerman Straight?, մայր՝ Dorothy Payne Whitney? |
Ամուսին(ներ) | Peter Cookson? և Louis Dolivet? |
Երեխա(ներ) | Gary Cookson?[2] և Tony Cookson?[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Բեատրիս Սթրեյթը ծնվել է 1914 թվականի օգոստոսի 2-ին Նյու Յորք նահանգի Օլդ Ուեստբարի գյուղում, բանկիր Ուիլարդ Դիքերմանի և Դորոթա Փեյն Ուիթնիի ընտանիքում։ Երբ Բեատրիսը եղել է չորս տարեկան, նրա հայրը մահացել է գրիպի համաճարակի ժամանակ Ֆրանսիայում, որտեղ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայում էր ամերիկյան բանակում։
Մոր՝ բրիտանացի գյուղատնտես Լեոնարդո Ք․ Էլմխիրստեի հետ երկրորդ ամուսնությունից հետո ընտանիքը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա։ Այնտեղ Բեատրիսը կրթություն է ստացել և զբաղվել դերասանական կարիերայով սիրողական թատերական բեմադրություններում։
Վերադառնալով ԱՄՆ՝ նա շարունակել է խաղալ բեմում, իսկ 1939 թվականին կայացել է նրա բրոդվեյան առաջնաելույթը «Մոլագարը» պիեսում։ Դրանից բացի նա կատարել է դերեր «Տասներկուերորդ գիշերը» (1941), «Մակբեթ» և «Տիգել» (1953) բեմադրություններում, որում կատարած դերի համար արժանացել է «Թոնի» մրցանակի։
Թատրոնում խաղալուց բացի Բեատրիսը նկարահանվել է կինոյում և հեռուստատեսության համար։ Նրա մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից է «Հեռուստացանց» (1976) կինոնկարը Ուիլյամ Հոլդենի մասնակցությամբ, որտեղ նա խաղացել է անհավատարիմ ամուսնու կնոջ դեր, որի համար Բեատրիսն արժանացել է «Օսկար» երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար»։ Այդ դերը մնում է ամենակարճը (5 րոպե 40 վայրկյան էկրանային ժամանակ) «Օսկարի» պատմության մեջ, որն արժանացել է մրցանակի[5]։
Բեատրիսը ամուսնացած է եղել երկու անգամ։ Նրա առաջին ամուսինը եղել է Ֆրենչման Լուիս Դոլվետը՝ ձախամետ ակտիվիստ, «United Nations World» ամսագրի խմբագիր, իսկ ավելի ուշ կինոպրոդյուսեր։ 1949 թվականին նրանք ամուսնալուծվել են, և Բեատրիսն անմիջապես ամուսնացել է դերասան, պրոդյուսեր Փիթեր Քուկսոնի հետ, ումից ունեցել է երկու որդի։
Կյանքի վերջին տարիները Բեատրիսը տառապել է Ալցհայմերի հիվանդությամբ։ Նա մահացել է 2001 թվականի ապրիլի 7–ին Լոս Անջելեսում թոքաբորբից, 86 տարեկան հասակում և մահից հետո եղել է դիակիզվել է[6]։
Տարի | Ֆիլմ | Դերակատարում | Մրցանակ |
---|---|---|---|
1991 | Խաբեություն | Մայր Էդրիեն | |
1990 | Մեզ նման մարդիկ | Մեյզի Վեյդուրին | |
1986 | Իշխանություն | Քլեր Հաստինգս | «Ոսկե ազնվամորի» մրցանակի անվանակարգ |
1985 | Սառցակալող | Մերիոն Քրեյտոն | |
1983 | Երկուսը իրենց տեսակի մեջ | Ռութ | |
1982 | Փոլթերգեյստ | Բժիշկ Լեշ | |
1981 | Հավերժական սեր | Ռոուզ Աասելրոդ | |
1980 | Բանաձև | Քեյ Նիլի | |
1979 | Արյունակցական կապ | Քեյթ Էռլինգ | |
Խոստում | Մերիոն Հիլիարդ | ||
1976 | Հեռուստացանց | Լուիզա Շումախեր | Օսկար երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար |
1964 | Երիտասարդ սիրեկանները | Միսիս Բյոռնս | |
1959 | Միանձնուհու պատմությունը | Մայր Քրիստոֆ | |
1956 | Նմուշներ | Նենսի Սթեյփլս | |
1952 | Հեռախոսազանգ անծանոթից | Քլեր Ֆորտնեսս | |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.