Բաքինգհեմ
From Wikipedia, the free encyclopedia
Բաքինգհեմ (անգլ.՝ Buckingham, քաղաք Անգլիայի Բաքինգհեմշիր կոմսության հյուսիսում, Նորթհեմփթոնշիրի հետ սահմանից մոտ 16 կմ հեռավորության վրա։ Քաղաքի բնակչությունը 2001 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով եղել է 11.572, 2007 թվականի տվյալներով՝ 13.200։
Բնակավայր | ||
---|---|---|
Բաքինգհեմ | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Բակինհեմփշիր, կոմսություն | |
Ժամային գոտի | UTC+0 | |
Հեռախոսային կոդ | 01280 | |
Փոստային դասիչ | MK18 | |
Պաշտոնական կայք | buckinghamuk.info | |
| ||
Պատմականորեն Բաքինգհեմը եղել է 10-րդ դարում կազմավորված Բաքինգհեմշիր կոմսության վարչական կենտրոնը[1] մինչև 18-րդ դարի սկզբը, երբ այդ դերը փոխանցվել է Էյլսբերիին[2]։
Բաքինգհեմում կան բազմաթիվ ռեստորաններ ու փաբեր։ Իր կառուցվածքով այն տիպիկ բրիտանական շուկայական քաղաք է։ Երեքշաբթին ու շաբաթը շուկայական օրեր են։ Յուրաքանչյուր ամսվա առաջին երեքշաբթի օրը ագարակապանները տոնավաճառ են անցկացնում։
1964-1970 թթ. բրիտանական խորհրդարանում Բաքինգհեմի պատգամավորը լրագրային հայտնի մագնատ Ռոբերտ Մաքսվելն էր։