![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c7/Exclusive_Economic_Zones.svg/langhy-640px-Exclusive_Economic_Zones.svg.png&w=640&q=50)
Բաց ծով
From Wikipedia, the free encyclopedia
Բաց ծով, ծովամերձ երկրների առափնյա ջրային տարածություններից դուրս գտնվող, միջազգային ազատ օգտագործման ծովային տարածությունները։ Բաց ծովի իրավիճակը շոշափում է աշխարհի բոլոր պետությունների ու ժողովուրդների կենսական շահերը։ Այն կարգավորվում է Ժնևի 1958 թվականի ապրիլի 29-ի կոնվենցիայով։ Բաց ծովի ազատությունը նախատեսում է նավագնացության, ձկնորսության, ստորջրյա կաբելներ և խողովակաշարեր անցկացնելու և այդ տարածությունների վրայով թռչելու ազատություն։ Բաց ծովերում պետությունները պարտավոր են գործել՝ հարգելով մյուսների շահերը։ Բաց ծովից օգտվելու իրավունքը հավասարապես վերաբերում է նաև ծովափ չունեցող պետություններին։ Բաց ծովի իրավական ռեժիմը կարգավորվում է նաև առանձին միջազգային համաձայնագրերով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 339)։ ![]() |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c7/Exclusive_Economic_Zones.svg/640px-Exclusive_Economic_Zones.svg.png)