From Wikipedia, the free encyclopedia
Սըր Բարի Ալան Քրոմփթոն Գիբ (անգլ.՝ Barry Alan Crompton Gibb, սեպտեմբերի 1, 1946[1][1][2][…], Դուգլաս, Մեն), բրիտանացի երգիչ, կոմպոզիտոր և պրոդյուսեր, «Bee Gees» երաժշտական խմբի հիմնադիրներից մեկը։ Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր, ասպետ-բակալավր։
Բարրի Գիբ | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Barry Gibb |
Ի ծնե անուն | անգլ.՝ Barry Alan Crompton Gibb |
Նաև հայտնի է որպես | Johnny Hayes |
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1946[1][1][2][…] (78 տարեկան) Դուգլաս, Մեն |
Երկիր | Միացյալ Թագավորություն և ԱՄՆ |
Ժանրեր | փոփ, դիսկո, փսիխոդելիկ ռոք, բարոկո փոփ և Քանթրի |
Մասնագիտություն | երգիչ, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, կիթառահար, երաժշտական պրոդյուսեր և հեղինակ-կատարող |
Երգչաձայն | տենոր[3], կոնտրատենոր և բարիտոն |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | Polydor Records, Atco Records և MCA Records |
Անդամակցություն | The Bee Gees |
Պարգևներ | |
Կայք | barrygibb.com |
Ստորագրություն | |
Barry Gibb Վիքիպահեստում |
Բարրի Գիբը ծնվել է 1946 թվականի սեպտեմբերին Մեն կղզում, որը եղել է բրիտանական կայսրության տիրապետության ներքո։ Նա եղել է իր ընտանիքի հինգ երեխաներից երկրորդը քրոջ՝ Լեսլիից հետո, որը ծնվել է 1945 թվականին։ Նա ունի երեք կրտսեր եղբայր՝ երկվորյակներ Մորիսն (1949—2003 թթ.) ու Ռոբինը (1949—2012 թթ.) և Էնդին (1958—1988 թթ.): 1950 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Անգլիա, իսկ 1958 թվականին արտագաղթում Ավստրալիայի է Բրիսբեն քաղաք, որտեղ անցել են Բարի մանկությունը, պատանեկությունը[8]։
Երաժշտությամբ նա սկսել է զբաղվել դեռ Անգլիայում, որտեղ իր եղբայրներ Ռոբինի և Մորիսի հետ կազմակերպել են սիրողական ելույթներ։ Նա շարունակել է իր երաժշտական կարիերան նաև Ավստրալիա մեկնելուց հետո, որտեղ հիմնադրել է «The Rattlesnakes» խումբը, որը հետագայում կոչվել է «Bee Gees» (Բիլ Գեյթսի անվան ու ազգանվան սկզբնատառերից)։ Մեծ հաջողության հասնելով Ավստրալիայում՝ 1967 թվականին Բարրին եղբայրների հետ վերադարձել են Անգլիա, որտեղ նրանք շարունակել են իրենց ելույթները։ Հենց այնտեղ էլ նրանք հասել են ամենամեծ հաջողության ու ճանաչման՝ դառնալով բոլոր ժամանակների ամենահաջողակ փոփ խմբերից մեկը։
Բարրի Գիբը դարձավ ռեկորդակիր, իր երգերի «Hot 100 Number Ones» հիթ շքերթում ընդգրկված երգերի քանակով։ Բացի այդ, այս հիթ-շքերթում առաջատար հորիզոնականներ են զբաղեցրել ևս 5 երգեր, որոնք նա գրել է այլ կատարողների համար, ինչպիսիք են` Դայանա Ռոսը, Դոլի Պարտոնը և Բարբարա Սթրեյզանդը։ Բարրին նաև զբաղեցնում է հինգերորդ տեղը փոփ հիթ շքերթներում ամենամեծ հաջողություն ունեցած բրիտանացի կոմպոզիտորների շարքում[9]։
1970 թվականին Բարրին ամուսնացել է նախկին Միսս Էդինբուրգ Լինդա Գրեյի հետ. նրանք ունեցել են հինգ երեխա։ Ավելի ուշ նրանք տեղափոխվեցին Մայամի (ԱՄՆ) քաղաք, որտեղ նրանք ապրում են մինչ օրս[10]։
Բարրի Գիբը ու նրա եղբայրները շարունակեցին տարբեր հաջողությունների հասնել մինչև 2003 թվականը, երբ Մորիսը մահացավ։ Նրա մահվանից հետո Բերին ու Ռոբինը փորձեցին վերականգնել խումբը (2009 թվականի աշնանը)[11], սակայն այն իրական նախագծեր և համատեղ ելույթներ չեն կայացրել։ 2012 թվականի մայիսին Ռոբինի մահանալուց հետո Bee Gees-ի միակ անդամը մնացել է Բեյը (չհաշված նախկինում համագործակցության համար հրավիրված երաժիշտները՝ Վինս Մելոնին և Քոլին Փիթերսենը։ 2013 թվականին Գիբն առանձին մեկնել է իր առաջին համերգային շրջագայությանը Հյուսիսային Ամերիկայի քաղաքներում, որը նվիրված էր եղբայրների հիշատակին։ Ներկայումս նա հանդես է գալիս առանձին[10]։
2007 թվականին «Q» ամսագիրը Բարրիին ընդգրկել է «XX դարի 100 լավագույն երգիչների» ցանկի 38-րդ հորիզոնականում[12]։ Գինեսի ռեկորդների գրքում նա ամենահաջողակ երգահանների ցանկում զբաղեցնում է երկրորդ տեղը Փոլ ՄաքՔարթնիից հետո[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.