Բարտեկ (ծառ)
ծառ / From Wikipedia, the free encyclopedia
Բարտեկ (լեհ.՝ Bartholomew), Լեհաստանի ամենադարավոր կաղնիներից մեկը, ամառային կաղնու տեսակ, 1954 թվականից օրենքով պաշտպանված է որպես բնության հուշարձան։ Աճում է Լեհաստանի Սվենտոկշիսյան վոևոդության Զագնանսկի Բարտկով գմինայում (անտառապետություն), Կիելցե քաղաքից ոչ հեռու։ Ըստ ծառաբանական վերջին ուսումնասիրությունների` 686 տարեկան է (2016 թ.)։
Արագ փաստեր Բարտեկլեհ.՝ Bartholomew, Գտնվում է ...
Բարտեկ լեհ.՝ Bartholomew | |
---|---|
Բարտեկ կաղնին 2016 թվականի դրությամբ | |
Գտնվում է | Լեհաստան Սվենտոկշիսյան վոևոդություն Զագնանսկ գմինա |
Տեսակ | կենսաբանական |
Փակել
Պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում լեհ բուսաբան Վլադիսլավ Շաֆերի գլխավորած հանձնաժողովի կողմից ծառը ճանաչվել է «Լեհաստանի գեղեցկագույն ծառ»։