Բարսելոնա ֆուտբոլային ակումբի թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.
«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի թանգարան (FC Barcelona Museu), բացվել է 1984 թվականի սեպտեմբերի 24-ին` Լուի Նունյեսի կողմից։ 2000 թվականին Նունյեսին հաջորդող «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահ Ժոան Գասպարտի նախաձեռնությամբ թանգարանը վերանվանվել է Նունյեսի անունով։ 2010 թվականի հուլիսի 15-ին` երկարատև վերանորոգումից հետո թանգարանը կրկին վերաբացվել է։
Բարսելոնա ֆուտբոլային ակումբի թանգարան | |
---|---|
Տեսակ | սպորտային տանգարան և թանգարան |
Երկիր | Իսպանիա |
Տեղագրություն | Բարսելոնա[1] և La Maternitat i Sant Ramon? |
Վայր | Կամպ Նոու |
Ղեկավարության նստավայր | Կամպ Նոու, La Maternitat i Sant Ramon, Լես Կորտս, Բարսելոնա |
Հասցե | 08028 |
Հիմնադրվել է | 1984 |
Մակերես | 3500 քառակուսի մետր |
Այցելուներ | 1 506 022 մարդ (2013) |
Տնօրեն | Ջորդի Պենաս |
Կայք | fcbarcelona.com/tour |
Բարսելոնա ֆուտբոլային ակումբի թանգարանի վերակառուցումը նախատեսում էր թանգարանը բաժանել 3 սրահների` եռաչափ կինո, տեսալսողական սենսորային էկրան, ինչպես նաև տեղեկատվության սրահ Բարսելոնայի պատմության մասին։
Առաջին սրահը իր մեջ ընդգրկում է լուսանկարների, փաստաթղթերի և հաղթանակների հավաքածուներ։ Ինտերակտիվ ապակե պատի վրա կարելի է տեսնել ակումբի մանրակրկիտ պատմությունը, որն այցելուներին հնարավորություն է տալիս էկրանին դիպչելով` հետաքրքրող ինֆորմացիան տեսնել պատի վրա, դիտել տեսաֆիլմեր, պատկերներ և երաժշտություն լսել սարքի միջոցով։ Ապակե պատը, որը հագեցած է լազերային տեխնոլոգիաներով, հնարավորություն է տալիս դիտել տեսաֆիլմեր, պատկերներ և ունկնդրել երաժշտություն` ըստ օգտատերերի արձագանքների։
Երկրորդ սրահը հանդիսանում է թանգարանի մշտական արվեստի ստեղծագործությունների ցուցանմուշների մասնավոր հավաքածու, որը ցուցադրում է կատալոնյան նկարիչների աշխատանքները, այդ թվում` Դալիի և Անտոնի Տապիեսի (կատ.՝ Antoni Tàpies i Puig):
Ֆուտբոլային արվեստի հավաքածուի երրորդ սրահը ցուցադրվում է ակումբի պատմության ընթացքում ձեռք բերած ֆուտբոլային բազմազան պատմական ցուցանմուշները, այդ թվում` նվաճումների սենյակը` իր գավաթներով կամ դրանց կրկնօրինակներով, որոնք ակումբը երբևէ ստացել է։
Երրորդ սրահում ցուցադրվող հավաքածուի ցուցանմուշներից են համարվում նաև այն մարզակոշիկները, որոնցով Ռոնալդ Կումանը Չեմպիոնների լիգայի եզրափակչում` 111-րդ րոպեում (ավելացրած ժամանակի 21-րդ րոպեում) տուգանային հարվածով գրավեց Սամպդորիայի դարպասը։
Թանգարանը զբաղեցնում է 3500 քառակուսի մետր տարածք և տարեկան ունենում է 1.2 միլիոն այցելու` զբաղեցնելով 2-րդ տեղը Պիկասոյի թանգարանից հետո, որը տարեկան ունենում է 1.3 միլիոն այցելու և համարվում է Բարսելոնայի ամենաայցելվող թանգարանը։