Բարսելոնայի գոթական թաղամաս
From Wikipedia, the free encyclopedia
Գոթական թաղամասը (կատ.՝ Barri Gòtic կամ El Gòtic, իսպ.՝ Barrio Gótico) գտնվում է Բարսելոնայի պատմական մասի կենտրոնում։ Ձգվում է Լա Ռամբլայից մինչև Վիա Լայետանա, և Միջերկրական ծովի ափից մինչև Ռոնդա դե Սենտ Պերե։ Կյուտատ Վելլա շրջանի մի մասն է։
Թաղամասը ընդգրկում է Բարսելոնա քաղաքի ամենահին մասերը, ներառում է քաղաքի հռոմեական պարսպի մնացորդները և մի քանի նշանավոր միջնադարյան ուղենիշներ[1]։ Շրջանի ներկայիս կառույցների մեծ մասը, այնուամենայնիվ, թվագրվում են 19-րդ և 20-րդ դարերին։ «Էլ Քոլլ» միջնադարյան հրեական թաղամասը, նախկին Սինագոգի հետ միասին նույնպես գտնվում են այս տարածքում[2]։
Գոթական թաղամասում պահպանում է լաբիրինթոսանման փողոցային պլանը՝ շատ փոքր փողոցներով, որոնք բացվում են հրապարակներում։ Թաղամասի մեծ մասը փակ է կանոնավոր երթևեկության համար, սակայն բաց է ավտոմեքենաների և տաքսիների համար։