![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7c/Jumbo_the_elephant_-_3b52419u.jpg/640px-Jumbo_the_elephant_-_3b52419u.jpg&w=640&q=50)
Բարնումի ազդեցություն
From Wikipedia, the free encyclopedia
Բարնումի ազդեցություն, Բարնումի էֆեկտ կամ Ֆորերի էֆեկտ, սոցիալական հոգեբանական ֆենոմեն, կոգնիտիվ շեղման արտահայտություն, իր անձի և ընդհանուր բնավորության վերաբերյալ գիտական կամ ծիսական, մոգական գնահատականները որպես լիակատար հավաստի իրականություն ընկալելու մարդու ընդունակության դրսևորման արդյունք։ Այս էֆեկտն է ընկած այն բանի հիմքում, որ «իրականանում են աստղագուշակությունները», կանխագուշակությունները, «մարգարեական երազները», քանի որ «մարդը հակված է ընդունել աղոտ, պարզունակ պնդումները, եթե դրանք մատուցվում են վստահ ձևով, որպես ինչ-որ անհասկանալի գործողությունների և փաստերի արդյունք՝ համեմելով ծիսակարգային կամ «գիտական» սուոսով»[1]։
![]() |
Ամեն րոպե ծնվում է մի կաթնակեր [լոխ][2]։ | ![]() |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7c/Jumbo_the_elephant_-_3b52419u.jpg/640px-Jumbo_the_elephant_-_3b52419u.jpg)
Մարդիկ հատուկ վերաբերմունք ունեն իրենց անձի վերաբերյալ ընդհանրացված նկարագրություններին։ Աստղագուշակությունները կարդալիս որոշ մարդիկ հակված են վստահել դրանց՝ հավատալով որ այդ բնութագրերը բացարձակապես համապատասխանում են իրենց։ Սակայն այդ բնութագրերը կրում են ընդհանրական, ոչ կոնկրետ բնույթ, այդ իսկ պատճառով շատերին են համապատասխանում, քանի որ ըստ էության ոչ մեկին չեն նկարագրում։ Ընկալման այսպիսի առանձնահատկությունն իր անունն ստացել է ի պատիվ նախկինում աշխարհահռչակ ամերիկյան շոու-գործարար (ֆր.՝ entrepreneur) Բարնում Թեյլորի (1810-1891), որը հայտնի էր իր հոգեբանական մանիպուլյացիաներով[1]։
![]() |
Մարդիկ հոժարակամ թույլ են տալիս իրենց հիմարացնել, եթե դա նրանց զվարճացնում է[1]։ | ![]() |
Տերմինը առաջարկել է ամերիկյան հոգեբան Պոլ Միլը (անգլ.՝ Paul Meehl)։ Բարնումի էֆեկտը նաև կոչվում է Ֆորերի էֆեկտ, քանի որ 1948 թվականին Ֆորերը (անգլ.՝ Bertram R. Forer, 1914-2000) գիտափորձով հիմնավորել է այն[5]։