Բարձրացնովի կամուրջ, բացովի կամրջի տեսակ, որի բանվածքավոր կառույցը բարձրանում և իջնում է ուղղահայաց հարթությամբ[1]։ Բարձրացնովի կամրջի տեսակին են պատկանում հասարակ և ամենահին բերդային կամուրջները, որոնց միջնադարում բերդերի և ամրոցների բարեկարգման ժամանակ օգտագործված և ուղղահայաց բարձրացող, բացվող փայտե օրինակները հայտնաբերվել են դեռևս Հին Եգիպտոսում[2]։

Thumb
Բերդային կամուրջ (Պորտուգալիա)
Thumb
Բարձացնովի կամուրջներ, Բանտ, թղթային ճարտարապետություն շարքից, Պիրանեզիի աշխատանք

Լ․ Ֆ, Նիկոլաին բարձրացնովի կամուրջների համակարգները, որոնք օգտագործում էին հորիզոնական առանցքի շուրջ ժապավենի պտույտը, բաժանեց 3 խմբի[3]

  1. ժապավենի ծայրին տեղադրված ռոտացիայի առանցքով
  2. ժապավենի ծայրին չտեղադրված ռոտացիայի առանցքով
  3. փոփոխական ռոտացիայի առանցքով

Բերդային կամուրջ

Thumb
Կամրջի աշխատանքը ցուցադրող շարժական պատկեր

Բարձրացնովի կամուրջը սովորաբար իջնում է մեկ ծայրով հրակնատի վրա և ծառայում որպես բերդային խրամի վրայով անցնող, ամրությունը շրջապատող անցատեղ[4]։

Միջնադարյան բերդային կամրջին բնորոշ շինվածքը ներառում էր հակակշիռներ ունեցող երկու հզոր փայտե չորսուներ՝ մի ծայրից մյուսը կամրջի ժապավենին կապված շղթաներով։ Հայտնի էին երկու շինվածքներ՝ «բաց», ազատ կառուցված կամուրջ և պատի մեջ կառուցված, որի մեջ կամրջի բարձրացված ժապավենը քողարկում էր դարպասի բացվածքը (տես հոդվածի սկզբի նկարազարդումը)։ Հակակշիռների շնորհիվ կամրջի բարձրացումը և իջեցումը երկու մարդու աշխատանք էր։ Հանդիպել են ավելի հասարակ կամուրջներ, որոնցում ժապավենին կպցված շղթաները ճախարակի վրայով ուղղակիորեն կարգվում էին վերհանին[5]։

XV դարի ավարտին, հրետանու տարածմամբ պայմանավորված, շղթայով բերդային կամուրջները անօգուտ դարձան, քանի որ շղթաները կարելի էր հաղթահարել թնդանոթներով: Հայտնվեցին նոր շինվածքներ․ դրանցից մեկում կամրջի բարձրացումը իրականացվում էր լծակներով, որոնք ամրոցի մեջ ժապավենի շարունակությունն էին կազմում (լծակների ծայրերը իջնում էին բերդի մեջ գտնվող քարայր)։ Մեկ այլ շինվածքում, որը տարածված էր Հռենոսի երկայնքով և Ֆրանսիայի արևելքում, ժապավենը իջնում էր խրամ, իսկ լծակները, որոնք նույնպես ժապավենի շարունակությունն էին, բարձրանում էին վերև (աշխատելու դիրքում ժապավենը կարգվում էր լրացուցիչ չորսուիկներով)[6]։ Արդեն XIV դարից սկսած բարձրացնովի կամուրջները Իտալիայի և Ֆրանսիայի ամրություններում սկսեցին փախարինվել բացովիներով[7]։

Ռուսական կայսրության ամրաշինության մեջ բարձրացնովի կամուրջները ավելի քիչ էին հանդիպում, քան Արևմտյան Եվրոպայում․ մեր օրերում չի պահպանվել ոչ մի օրինակ[8]։ Բացի Մոսկովյան Կրեմլից, որի գմբեթի պատերին պահպանվում են շղթաների և չորսուների համար նախատեսված անցքերը, հավաստի հայտնի է այդպիսի կամրջի առկայությունը․ օրինակ Վոլոկոլամսկի բերդում[8]։

Ծանոթագրություններ

Գրականություն

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.