Վիքիտվյալներ
Արագ փաստեր Բարիեր, Երկիր ...
Բարիեր |
---|
Барьер (ПТРК) |
|
Երկիր | Ուկրաինա |
---|
Արտադրող | Artem? |
---|
Տարբերակներ | «Բարիեր Վ», «Բարիեր-ՎԿ» |
---|
Փակել
«Բարիեր» (Бар'єр), ուկրաինական հակատանկային հրթիռային համակարգ՝ թողարկված «Լուչ» («Луч») ԿՊԿԲ-ի կողմից։
«Բարիեր» հակատանկային հրթիռային համակարգը 2005 թվականին ներկայացվել է IDEX ցուցահանդեսում[1]։
«Բարիեր» հակատանկային հրթիռային համակարգում հարմարեցված է լազերային ճառագայթով նշանառվող կիսաավտոմատ համակարգ։ Թիրախի հայտնաբերումը և նշանառումը իրականացվում է օպտիկական և ինֆրակարմիր նշանոցների օգնությամբ, ինչը թույլ է տալիս կրակահերթ իրականացնել եղանակային վատ պայմաններում։
Հակատանկային հրթիռային համակարգն օգտագործում է Ռ-2 հրթիռը։ Հրթիռի երկարությունը կազմում է 1270 մմ, իսկ պահեստատուփի երկարությունը հրթիռի հետ միասին՝ 1360 մմ, հրթիռի տրամաչափը՝ 130 մմ, կշիռը՝ 16 կգ։ Ռ-2 հրթիռի խոցելիության ուժգնությունը կազմում է 800 մմ՝ դինամիկ պաշտպանության դեպքում։
- «Բարիեր» տեղափոխվող հակատանկային հրթիռային համակարգը նախատեսված է զրահամեքենաների և զրահանավերի վրա տեղադրելու համար։ Տեղադրվում է ուկրաինական ռազմական համակարգերում, որոնք տեղակայվում են ԲՏՌ-3Ե, ԲՏՌ-4, ԲՏՌ-7, ԲՄՊ-1 (ՀՄՄ-1) ռազմամեքենաների ուկրաինական արդիականացված տարբերակների և բելոռուսական «Կարակալ» անիվավոր հակատանկային հրթիռային համակարգի և այլ համակարգերի վրա[2]։
- «Բարիեր Վ»- հակատանկային հրթիռային համակարգը նախատեսված է ուղղաթիռների համար, հագեցած է երկարացված Ռ-2Բ հրթիռով։ Պահեստատուփի երկարությունը հասցվել է միչև 1917 մմ, հրաձգության առավելագույն հեռավորությունը կազմում է 7500 մ, նշանառության համակարգն ավտոմատացված է, ունի լազերային ճառագայթ և թիրախի հայտնաբերման ջերմահեռուստապատկերային համակարգ։ Տեղադրվում է Մի-24ՊՈւ1, Մի-24G[3] և Մի-8ՄՍԲ[4] համակարգերի վրա։
- «Բարիեր-ՎԿ»-ն «Բարիեր-Վ»-ի տարբերակն է՝ նախատեսված նավերի և ռազմանավակների համար[5][6]։
Տեխնիկական բնութագրիչները համապատասխանում են «Բարիեր» - մոդիֆիկացիային։
- Տրամաչափը 130 մմ[7]
- Հրթիռի մեկնարկային կշիռը 16 կգ
- Պահեստատուփի կշիռը հրթիռի հետ միասին 29,5 կգ
- Նշանառու սարքի կշիռը 14,6 կգ
- Պահեստատուփի երկարությունը 1360 մմ
- Թռիչքի տևողությունը առավելագույն հեռավորության դեպքում 23 վ
- Մարտագլխիկի տեսակը կումուլյատիվ տանդեմային
- Խոցելիության ուժգնությունը 800 մմ ոչ պակաս՝ դինամիկ պաշտպանության դեպքում
- Հրաձգության հասողությունը 100 — 5000 մ
- Նշանառության համակարգը կիսագործուն (ըստ լազերային ճառագայթի)
- Գործածության ջերմաստիճանային դիապազոնը −40…+60ºС
- Ուկրաինա
- «Բարիեր-Վ» համակարգը սպառազինության է կոչվել 2012 թվականի մայիսին (Մի-24ՊՈւ1 ուղղաթիռի հետ միասին)
- «Բարիեր» համակարգը սպառազինության է կոչվել 2012 թվականի հուլիսին (БТР-4Еի հետ միասին)
- Ղազախստան
- «Բարիեր-ՎԿ» համակարգը սպառազինության է կոչվել 2013 թվականին
Т. М. Юрова. Україна на міжнародному ринку озброєнь у ХХІ ст. та вплив АТО на реалізацію міждержавних угод // Перспективи розвитку озброєння та військової техніки Сухопутних військ. Збірник тез доповідей Міжнародної науково-технічної конференції (Львів, 14-15 травня 2015 року). Львів: АСВ, 2015. стор.289-290
Проведені успішні випробування українського ПТРК «Бар’єр-В» з гелікоптера Мi-8МСБ-В // газета "Народна армія" від 7 листопада 2018