From Wikipedia, the free encyclopedia
Բարդեկինը (անգլ.՝ Burdekin River) գետ է Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում[1] ։
Բարդեկին | |
---|---|
Բարդեկին գետը Բարդեկինի կամրջից | |
Բնութագիր | |
Երկարություն | 732 կմ |
Ավազանի մակերես | 132 000 կմ² |
Գետաբերանի տեղակայում | Մարջանների ծով |
Կոորդինատներ | |
Հոսող հոսքեր | Running River?, Fanning River?, Kirk River?, Black Burdekin River?, Dry River?, Clarke River?, Basalt River?, Broughton River?, Cape River?, Suttor River?, Sellheim River?, Bowen River? և Bogie River? |
Ջրի մարմիններ | Burdekin Dam? |
Երկրամաս | Քվինսլենդ |
Բարդեկին գետի ակունքը գտնվում է Սիվյու լեռնաշղթայի արևմտյան մասում, Ինգհեմ քաղաքից ոչ հեռու։ Գետաբերանը գտնվում է Կորալյան ծովի Ապստարտ ծովախորշում, որն էլ իր հերթին Խաղաղ օվկիանոսի ավազանի մաս է կազմում։ Գետի երկարությունը 732 կմ է[2]։
Ինչպես Մուրեյ գետը, Բարդեկինը ևս կորևոր դեր է խաղում Ավստրալիայի տնտեսության մեջ և ունի մեծությամբ չորրորդ ավազանը։ Բացի այդ, Բարդեկինն Ավստրալինայի չորրորդ գետն է համարվում ջրի ծախսման ծավալով, բայց այս թիվը հստակ չէ, քանի որ գետի ջրի ծախսի ծավալը կարող է հասնել Յանցզի գետի միջին ցուցանիշներին, ինչպես եղել է 1958 թվականին, իսկ մյուս դեպքերում ջրի հոսքը կարող է կանգնել մինչև 7 ամիս, ինչպես տեղի է ունեցել 1923 թվականին։ Դրա հիմնական պատճառը տեղումների անհամաչափ բաշխվածությունն է գետի ամբողջ երկայնքով[2]։ Բարդեկինի ավազանի շատ տեղերում տեղումների միջին քանակը կարող է հասնել 200-ից մինջև 1.600 մմ՝ դա կախված է մուսոնների և ցիկլոնների քանակությունից, որոնք հատում են Ավստրալիայի արևելյան ափերը։ Ափային հատավածում տեղումներիի քանակը ավելի շատ է։ Բոուեն քաղաքի մոտ տեղումների միջին քանակը կարող է տատանվել 216-ից (1915 թ․) 2200 մմ-ի (1950 թ․) արանքում։
Բարդեկին գետի հիմնական վտակներից առանձնահատուկ են Քլարքը, Սաթորը, Բոուենը, Բելյանդոն և Քեիփը։ Բելեանդոյի գետաբերանը գտնվում է Բարդեկին գետի գետաբերանից մոտավորապես 500 կմ հեռավորության վրա։
Գետի վրա է կառուցված Քվինսլենդի ամենամեծ ամբարտակը՝ Քվինսլենդի ամբարտակը, որը կառուցվել է 1987 թվականին Էր և Հոմ Հիլլ քաղաքներց արևմուտք։ Բարդեկինի դելտայի շրջանում, Էր քաղաքի մերձակայքում գետի գրունտային ջրերը լայնորեն կիրառվում են շաքարեղեգի դաշտերի ոռոգման համար, սակայն գետի ավազանում հիմնական զբաղմունքը անասնապահությունն է։ Գետի շրջակայքի հիմնական բնակավայրերն են՝ Չարթերս Թաուերս, Էր, Հոմ Հիլլ, Քոլինսվիլ քաղաքները[2]
Եվրոպացիները գետը հայտնաբերել են 1845 թվականին՝ Լյուդվիք Լայխհարդթի գլխավորած արշավախմբի շնորհիվ։ Գետն անվանակոչվել է գիտարշավը ֆինանսավորած Թոմաս Բարդեկինի պատվին[3]։
Բարդեկին գետի ջրերը տուն են լոքոազգի և սաղմոնազգի բազմաթիվ էնդեմիկ և ոչ էնդեմիկ տեսակների համար[4][5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.