ավանդական հինդուական հարսանեկան երթ Հյուսիսային Հնդկաստանում, Արևմտյան Հնդկաստանում և Պակիստանում From Wikipedia, the free encyclopedia
Բարաաթ (հինդի՝ बरात; ուրդու՝ برات; pronunciation ), ավանդական հինդուական հարսանեկան երթ Հյուսիսային Հնդկաստանում, Արևմտյան Հնդկաստանում և Պակիստանում, որին մասնակցում են փեսացուն և նրա մտերիմները[1][2]։ Հնդկական հյուսիսային բնակավայրերում փեսան սովորաբար ուղևորվում է հարսանիքի վայր (հաճախ հարսի տուն)՝ իր ընտանիքի անդամների ուղեկցությամբ[3]։
Բարաաթը կարող է վերածվել մեծ տոնախմբության՝ նվագախմբի և պարողների մասնակցությամբ, առանձին բյուջեով։ Փեսան և նրա ձին պետք է շքեղ զարդարված լինեն և, որպես կանոն, չեն մասնակցում տոնախմբության մասնակիցների՝ «բարաաթների» պարերին ու երգերին։ Փեսան սովորաբար սուր է կրում։ «Բարաաթի» անվանումը օգտագործվում է նաև ավելի լայն իմաստով՝ նշանակելով հյուր, որը հրավիրվել է փեսայի կողմից։ Ավանդաբար բարաաթի հյուրերին ընդունում է հարսի ընտանիքը։
Թափորը հրավառության, թմբուկների և դհոլի թմբկահարման ուղեկցությամբ հասնում է հանդիպման վայրը, որտեղ հանդիպում են երկու ընտանիքների ավագները։ Հյուսիսհնդկական հինդուական հարսանիքի ժամանակ փեսային դիմավորում են ծաղկաշղթաներով և արատիներով։ Ավանդական հյուսիսային հնդկական հարսանիքի ժամանակ բարաաթիները հարսանիքի վայր են հրավիրվում շահնայ նվագելու համար, որը խորհրդանշում է հարսանիքի բարեհաջող ընթացքը, ինչպես հինդուսների, այնպես էլ մուսուլմանների և սիկհերի համար[4]։
Փենջաբցիների շրջանում բարաաթի երթին մասնակցում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք։ Թե՛ հարսի, թե՛ փեսայի մտերիմ արական սեռի ազգականները միշտ կրում են չալմա՝ մատնանշելով նրանց բարձրաստիճան լինելու մասին։ Երբ երթը հասնում է հարսանիքի վայր, կատարվում է մի արարողություն, որը հայտնի է որպես միլնի (բառացիորեն «հանդիպում» կամ «միաձուլում»), որի ժամանակ հարսի և փեսայի հարազատները ողջունում են միմյանց[5]։ Այն սովորաբար սկսվում է երկու հայրերի հանդիպումով, հետո իրար ողջունում են երկու մայրերը, քույրերը, հորեղբայրները, մորաքույրները, զարմիկները։ Միլնիին մասնակցում են նույնիսկ հեռավոր ազգականները՝ խորհրդանշելով երկու տոհմերի միավորումը[6]։
Ռաջպուտների մոտ բարաաթին մասնակցում են բացառապես տղամարդիկ, սակայն մեր օրերում մասնակցում են նաև կանայք։ Փեսային սովորաբար հագցնում են երկար ոսկեգույն շերվանի ֆրակ վերարկու (աչկան), նարնջագույն չալմա և կիպ չուրիդար շալվար կամ գալիֆե՝ ջուտի տափակ կոշիկներով։ Երթի մասնակիցները պետք է կրեն նաև աչկաններ (շերվանիներ)՝ հեծյալի վարտիք և սաֆա (գունավոր չալմա)։ Դեպի հարսի տուն երթը շատ շքեղ տեսք ունի, քանի որ դրա մասնակիցները բացարձակապես չեն պարում փողոցներում։ Բոլոր մասնակիցները՝ ներառյալ փեսան, ով նստած է ձիու կամ փղի վրա, զինված են սրերով։ Ձին կարևոր է ռաջպուտների համար։
Այնուհետև տեղի է ունենում պարզ միլնի արարողություն, և երկու ընտանիքները միմյանց հանդիպելիս բարեմաղթանքներ են փոխանակում։ Դրան հաջորդում են թեթև խորտիկների և թեյի հյուրասիրությունը՝ կրոնական արարողությունից առաջ։ Մեկ առ մեկ կանչում են ընտանիքի անդամներին, փոխանակում ծաղկեշղթաներ ու գրկախառնվում են։
Փեսան իր ընտանիքին մատուցում է կարահ պրաշադ (տոնական պուդինգ)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.