Բաուրդարբունգա
From Wikipedia, the free encyclopedia
Բաուրդարբունգա, Բարդարբունգա (իսլ.՝ Bárðarbunga[1]), հրաբուխ Իսլանդիայի հարավ-արևելքում, Նորդուրլանդ Էյստրա շրջանում։ Ներառում է մոտակա օբյեկտները` ստրատոհրաբուխներ, հրաբխային ճեղքվածքներ, հրաբխային լանջեր, խառնարաններ։ Մինչև 2014 թվականը վերջին ժայթքումը արձանագրվել է 1910 թվականին, իսկ վերջին խոշոր ժայթքումը տեղի է ունեցել 1477 թվականին։ 2014 թվականի օգոստոսին սկսվել է հրաբխի նոր ժայթքում, որը շարունակվել է մինչև 2015 թվականի սկիզբը։
Տեսակ | լեռ, ստրատոհրաբուխ, subglacial volcano? և Գործող հրաբուխ |
---|---|
Երկիր | Իսլանդիա |
Տեղադրություն | Þingeyjarsveit? |
Նյութ | բազալտ, picrobasalt? և Ռիոլիթ |
Բարձրություն (ԲԾՄ) | 2010 մետր մ |
Սմիթսոնիան կոդ | 373030 |
Հրաբխի բարձրությունը 2009 մ է (սա Իսլանդիայի երկրորդ ամենաբարձր գագաթն է՝ Խվանադալսխնուկյուրից հետո)։ Բաուրդարբունգան գտնվում է Վատնաիյոկյուդլ սառցադաշտի հյուսիսարևմտյան հատվածում, Գրիմսվոթն հրաբխից դեպի հյուսիս։ Այն մակերեսային ստրատոհրաբուխ է, գտնվում է կալդերայում, որն ունի մոտ 700 մ խորություն։ Հրաբխի խզումային խախտումները, կապված են Ասկիա և Տորվայեկյուդլ հրաբուխների հետ։
Բաուրդարբունգայի տարածքում բնակավայրեր չկան, սակայն ամռանը դրա հարակից տարածքներն են այցելում զբոսաշրջիկներն ու որսորդները[2]։