Բաումանի փողոց (Կազան)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Բաումանի փողոց (թաթ.՝ Бауман урамы, Bauman uramı), հետիոտնային փողոց Կազանի պատմական կենտրոնում` Վախիտովսկի շրջանում, Կազանի քաղաքային արվարձանի լենտրոնը։ Փողոցը սկսվում է Կազանի կրեմլի մոտ գտնվող Հազարամյակի հրապարակից և շարունակվում հարավ-արևելք` դեպի Տուկայի հրապարակ, որտեղ հատվում է Պուշկինի փողոցի հետ։
Բաումանի փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Կազան և 1-ին ոստիկանական տեղամաս |
Սկիզբ | Kremlin bridge over Kazanka? |
Ավարտ | Տուկայի հրապարակ |
Անվանվել է | Նիկոլայ Բաուման |
Փոստային ինդեքս | 420111[1] |
Բաումանի փողոցը Կազանի ամենահին փողոցներից մեկն է։ Կազանի խանության դարաշրջանում այն կոչվել է Նոգայսկի ճանապարհ։ 1552 թվականին Իվան Ահեղի մոսկովյանի զորքերի Կազանի Կրեմլի գրոհի ժամանակ, փողոցի հարավային և հյուսիսային պատերն ավերվել են պայթյուններից, իսկ փողոցը կոչվել է նախ Պրոլոմնայա, ապա` Բոլշոյ Պրոլոմնոյ։ 16-րդ դարում արդեն գոյություն ունեցող փողոցի հյուսիսային մասում ձևավորել է ազատաբնակների նոր ավանը, որը հետագայում շրջակայքում գտնվող եկեղեցու անունով կոչվել է Բոգոյավլենսկայա։ 1930 թվականին փողոցը վերանվանվել է կազանցի հեղափոխական Բամանի պատվին։ Այս անունը պահպանվել է մինչև այսօր, չնայած հետխորհրդային ժամանակաշրջանում առաջարկվել է այն վերանվանել Շալյապինի փողոց։
1990-ական թվականների սկզբին փողոցը կերպարանափոխվել և զարդարվել է, իսկ քաղաքի առաջին հետիոտնային գոտի դարձել է 1986 թվականին։ Մինչ այդ փողոցում գործել է 1948 թվականին կառուցված առաջին տրոլեյբուսի գիծը իր № 1, 4 երթուղիներով (նախկինում՝ նաև 7) և մի քանի ավտոբուսային երթուղիներ, մինչև 1935 թվականը` տրամվայ, մինչև 1899 թվական` ձիաքարշը։ Փողոցի տրանսպորտային հասանելիությունն ապահովում են դրա սկզբում և վերջում գտնվող մետրոպոլիտենի երկու կայարանները, ինչպես նաև Տուկայի հրապարակից` տրոլեյբուս և ավտոբուս, հարակից Օստրովսկու և Կրեմլյովսկայա փողոցներից` ավտոբուս, Պրավո-Բուլաչնայա փողոցից` տրոլեյբուս։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.