![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d4/13szv%25C3%25A9ge.jpg/640px-13szv%25C3%25A9ge.jpg&w=640&q=50)
Բան (տիտղոս)
From Wikipedia, the free encyclopedia
Բան (/ˈbɑːn/, ռումիներեն՝ Ban, սերբ.՝ Бан, հունգ.՝ Bán), տեղական կառավարիչի կամ պաշտոնավարի տիտղոս, որը նման էր փոխարքայի (կամ ներկայիս վարչապետի), որն օգտագործվում էր Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայի մի քանի նահանգներում 7-րդ դարից մինչև 20-րդ դարերը։ Ամենատարածվածը Խորվաթիայում էր։ Բանը հաճախ իշխում էր որպես թագավորի կառավարական ներկայացուցիչ, գերագույն զորահրամանատար և դատավոր, իսկ 18-րդ դարում Խորվաթիայում նույնիսկ գլխավոր պետական պաշտոնյան էր։ Տիտղոսն օգտագործվել է նաև Հունգարիայի և Բոսնիայի որոշ տարածքներում[1]։