Բանյոյի գերեզմանատուն
գերեզմանոց, գտնվում է Փարիզից հարավ՝ Բանյո քաղաքի Օ-դը-Սեն դեպարտամենտի Մարքս Դորմուա պողոտայում / From Wikipedia, the free encyclopedia
Բանյոյի գերեզմանատուն (ֆր.՝ Cimetière parisien de Bagneux), գերեզմանոց, գտնվում է Փարիզից հարավ՝ Բանյո քաղաքի Օ-դը-Սեն դեպարտամենտի Մարքս Դորմուա պողոտայում։ Փարիզի երեք գերեզմանատներից մեկը (Պանտենի և Տյեի հետ միասին), որը գտնվում է քաղաքային տարածքից դուրս, մակերեսով դրանցից ամենափոքրը։ Բանյոյի գերեզմանատունը բաց է նոր գերեզմանների համար։ Ներկայումս այնտեղ ավելի քան 83 հազար գերեզման կա, ընդ որում՝ թաղված մարդկանց թիվը ամսական միջինը 300-ով ավելանում է։