From Wikipedia, the free encyclopedia
Բանկ օֆ Ամերիկա մարզադաշտը (անգլ.՝ Bank of America Stadium), գտնվում է ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտ քաղաքում։ Հանդիսանում է «Կարոլինա Պանթերս» ֆուտբոլային ակումբի տնային խաղադաշտը։ 2002 թ.-ից սկսած այստեղ անց են կացվում նաև ամերիկյան ֆուտբոլի «Բելկ Բոուլ» կոչվող քոլեջային թիմերի մրցաշարը, տեղի են ունեցել նաև ֆուտբոլային ակումբի «ACC-ի առաջնություն» մրցաշարի 2010-2011 թթ. խաղարկությունները։ Մարզադաշտը տեղավորում է 73 778 հանդիսականի։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տեսակ | մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | Ամերիկյան ֆուտբոլ |
Ամբողջական անվանում | Բանկ օֆ Ամերիկա մարզադաշտ |
Նախկին անվանումներ | Կարոլինաս մարզադաշտ (1994-1996) Էրիքսոն մարզադաշտ (1996-2004) |
Տեղագրություն | Շառլոթ |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրված | 1994 թ. ապրիլի 22 |
Անվանված է | Բանկ օֆ Ամերիկա |
Բացված | 1996 թ. սեպտեմբերի 14 |
Կառուցող | Turner Construction |
Կառուցման գին | $248 միլիոն USD |
Ճարտարապետ | Populous |
Սեփականատեր | Կարոլինա Փենթերս |
Գործաղեկավար | Կարոլինա Փենթերս |
Տարողություն | 73 778 |
Տնային թիմ | Կարոլինա Փենթերս և Charlotte FC? |
Դաշտի չափսեր | 80 x 121 մետր |
Կայք | panthers.com/stadium/(անգլ.) |
Bank of America Stadium Վիքիպահեստում |
Մարզադաշտը 1994 թ. բացվեց Կարոլինաս մարզադաշտ (անգլ.՝ Carolinas Stadium) անվամբ։ 1996 թ. շվեդական «Էրիքսոն» տելեկոմունիկացիոն ընկերությունը 10 տարով գնեց մարզադաշտի անվանման իրավունքները՝ վճարելով 25 միլիոն դոլար։ 2004 թ. Էրիքսոն մարզադաշտ (անգլ.՝ Ericsson Stadium) անվանումը վերագնվեց «Բանկ օֆ Ամերիկա» կորպորացիայի կողմից 20 տարով։ Դրանից հետո մարզադաշտին անվանում էին նաև հասարակայնորեն առավել հայտնի «Դը Վոլտ» (անգլ.՝ The Vault` պահեստ կամ ապաստարան) ձևով։
Մշակութային միջոցառումներից առավել աչքի է ընկնում 1997 թ. օգոստոսի 10-ին կայացած «Ռոլինգ Սթոունզի» համերգը։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բանկ օֆ Ամերիկա մարզադաշտ կատեգորիայում։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.