«Բանալիների հանձնումը Պետրոս առաքյալին», Պետրո Պերուջինոյի ստեղծած որմնանկարը, որը նա նկարել է շուրջ 1482 թվականին։ Գտնվում է Վատիկանի Սիքստինյան կապելլայում։

Պատմություն

1480 թվականին Պերուջինոն զբաղվել է Հռոմում Սուրբ Պետրոսի հին բազիլիկի որմնանկարով։ Հռոմի Պապ Սիքստոս IV-ը գոհ էր նրա աշխատանքից և որոշել է նրան ներգրավել Վատիկանի պալատում նոր կապելլայի որմնանկարի ստեղծման աշխատանքում։ Աշխատանքի մեծ ծավալների պատճառով հետագայում Պերուջինոյին են միացել մի խումբ նկարիչներ Ֆլորենցիայից, այդ թվում՝ Սանդրո Բոտիչելլին, Դոմենիկո Գիրլանդայոն և այլք։

Նկարագրություն

Որմնանկարը Կապելլայի հյուսիսային պատի «Հիսուսի պատմությունների» մի մասն է և պատկերում է հատված Մաթևոսի ավետարանի 16-րդ գլխից, որտեղ Հիսուսը Սուրբ Պետրոսին է հանձնում երկնքի բանալիները, որոնք խորհրդանշում են մեղքերը թողնելու և դրախտ մտնելու իշխանությունը։ Ֆիգուրները առաջին պլանում բաժանված են երկու խմբի, որոնք կանգնած են խիտ շարքով այնպես, որ ձևավորվում են եզրազարդի նմանություն։ Հիմնական խումբը բաղկացած է առաքյալներից (Հուդա Իսկարիովտացին, որը Հիսուսից հետո հինգերորդն է ձախ կողմում), որոնք շրջապատում են Քրիստոսին, որը ոսկե և արծաթե բանալիները հանձնում է ծնկաչոք Պետրոսին։ Երկրորդ խումբը բաղկացած է հեղինակի ժամանակակիցներից (ներառյալ հենց նկարիչը՝ աջ եզրից 5-րդը)։

Հետին պլանում պատկերված են Հիսուսի կյանքից ևս երկու տեսարաններ՝ Կեսարինը կեսարին ձախ կողմում, և Քրիստոսին քարերով հարվածելը աջ կողմում։

Thumb
Կենտրոնական շինությունը

Ֆիգուրների պատկերման ձևը ոգեշնչված է Անդրեա դել Վերոկկիոյից[3]։ Առաքյալների, հատկապես Հովհաննես Աստվածաբանի ֆիգուրները, որոնք պատկերված են բարդ զգեստապատկերներով, երկար բաց թողնված մազերով, նրբագեղ դիրքով հիշեցնում են Թովմաս առաքյալին, որին նկարել է Վերոկկիոն Օրսանմիկելե եկեղեցում։։

Սողոմոնի տաճարը, որը պատկերված է սյունասրահներով ութանկյուն ռոտոնդայի տեսքով, գերիշխում է որմնանկարի կենտրոնում և ծառայում է որպես ֆոն ընթացիկ գործողությունների համար։ Նմանատիպ շենքը օգտագործվեկ է Պինտուրիկիոն (Պերուջինոյի աշակերտը) Բուֆալինի կապելլայի որմնանկարներում Սանտա Մարիա ին Արաչելիի բազիլիկում և Պերուջինոն «Մարիամի պսակադրությանը» որմնանկարում։

Thumb
Հատված որմնանկարից

Հեղինակը մեծ ուշադրություն է դարձրել բնապատկերի մշակմանը՝ փորձելով հանդիսատեսի մոտ ստեղծել աշխարհի անսահմանության զգացողություն։ Ամպամած երկնքի և կապտամոխրագույն բլուրների ֆոնին փետրաձև ծառերով հնարքը հետագայում ընդունել են նաև այլ նկարիչներ, հատկապես Ռաֆայելը։

Լեգենդ

Գոյություն ունի նախանշան, որը կապված է որմնանկարի և պապական կոնկլավների հետ․ այն կարդինալը, որին վիճակահանությամբ տեղ կստանա որմնանկարի ներքևում, կընտրվի Հռոմի պապ։ Գրառումները ցույց են տալիս, որ դա արդարացի է առնվազն երեք պապերի՝ Կղեմես VII-ի, Հուլիոս II-ի և Պողոս III-ի վերաբերյալ[4]։

Ծանոթագրություններ

Գրականություն

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.