![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f3/Bigelow_at_Wembley.jpg/640px-Bigelow_at_Wembley.jpg&w=640&q=50)
Բամ Բամ Բիգելոու
From Wikipedia, the free encyclopedia
Սկոտ Չարլզ Բիգելոու (անգլ.՝ Scott Charles Bigelow, սեպտեմբերի 1, 1961(1961-09-01), Mount Laurel, Բերլինգտոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - հունվարի 19, 2007(2007-01-19)[3], Hudson, Փասկո շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), առավել հայտնի Բամ Բամ Բիգելոու (Bam Bam Bigelow) ռինգային անվամբ, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Ավելի քան 20 տարվա մասնագիտական կարիերայի ընթացքում հանդես է եկել «World Wrestling Federation» (WWF), «Extreme Championship Wrestling» (ECW) և «World Championship Wrestling» (WCW) կազմակերպություններում։ Չնայած գերծանր քաշին, աչքի է ընկել բազմաթիվ ակրոբատիկ ունակություններով[4]։
Բամ Բամ Բիգելոու Bam Bam Bigelow | |
---|---|
![]() Բիգելոուն 1994 թվականին | |
Իրական անուն | Սկոտ Չարլզ Բիգելոու[1] Scott Charles Bigelow |
Ռինգային անուն(ներ) | Բամ Բամ Բիգելոու[1] Բրյուս Բիգելոու[1] Կործանարար Բամ Բամ Բիգելոու[2] Կործանարար Յուրկով[1] |
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող քաշ | 1,90 մ |
Հայտարարվող հասակ | 147 կգ |
Ծննդյան թվական | 1961 սեպտեմբերի 1 |
Ծննդավայր | ![]() |
Վախճանի թվական | հունվարի 19, 2007(2007-01-19) (տարիքը 45) |
Վախճանի վայր | ![]() |
Մարզիչ | Լարի Շարպ |
Դեբյուտ | 1985[1] |
Ակտիվ շրջան | 1985-2006 |
Ամուսին | Դանա Ֆիշեր (ամուսնալուծված) |
Երեխաներ | 3 |
Կարիերայի ընթացքում Բիգելոուն նվաճել է 13 չեմպիոնական տիտղոս, ընդ որում՝ մեկ անգամ հռչակվել է ECW աշխարհի ծանրքաշային, ինչպես նաև 2 անգամ՝ WCW աշխարհի թիմային չեմպիոն։ Չնայած «WWF»-ում որևէ չեմպիոնական տիտղոսի չարժանանալուն, ելույթներ է ունեցել կազմակերպության բազմաթիվ փեյ-փեր-վյուներում, այդ թվում՝ «Ռեսլմանիա XI»-ի գլխավոր իրադարձությունում։
1996 թվականին իր ուժերն է փորձել ընդհանուր մենամարտեր (MMA) սպորտաձևում՝ առաջնաելույթում պարտություն կրելով Կիմո Լեոպոլդոյի կողմից։
2000 թվականի հուլիսին կարողացել է այրվող տանից դուրս բերել 3 երեխայի՝ ընդ որում մարմնի 40%-ի շրջանում ստանալով երկրորդ աստիճանի այրվածքներ։ Կատարվածից հետո Բիգելոուն 2 ամիս շարունակ ապաքինվել է հիվանդանոցում[5][6]։
Մահացել է 2007 թվականի հունվարի 19-ին՝ 45 տարեկանում՝ կոկաինի և ցավազրկող դեղատեսակների գերդոզավորումից։ Կյանքի վերջին տարիներին ունեցել է բազմաթիվ առողջական խնդիրներ, այդ թվում սիրտ-անոթային համակարգի աթերոսկլերոզային խանգարումներ և մեջքի շարունակական ծանր ցավեր[7]։