Բամիա (ուտեստ)
From Wikipedia, the free encyclopedia
Բամիան Միջին արևելյան, թուրքական, իրանական, ասորական, հայկական, աֆղանական, սուդանյան շոգեխաշած ուտեստ է, որ պատրաստվում է գառան կամ ոչխարի մսով, բամիայով և լոլիկով[1][2][3]։ Լրացուցիչ բաղադրամասերից են լոլիկի թանձրուկը, սոխը, սխտորը, գինձը, բուսայուղը, աղը և պղպեղը[1]։ Ուտեստի անունը հենց հուշում է, որ բամիան, որը արաբերեն բառ է, նրա մեջ հիմնական բաղադրիչ է[4]։ Հունաստանում և Կիպրոսում բանջարեղենային բամիան շատ ընդունված է պասուց շրջանում՝ նախքան Զատիկը։