Բաղնիք
From Wikipedia, the free encyclopedia
Բաղնիք, հատուկ սարքավորված շինություն, որը նախատեսված է մարմինը ջրով (տաք օդի կամ գոլորշու զուգակցմամբ) լվանալու համար։ Հայտնի է եղել դեռևս հին ժամանակներից, միջնադարյան Հայաստանում բաղնիք եղել է նաև բուժման, հանդիպումների, մրցումների և ծիսակատարությունների վայր։ Ճարտարապետական արժեք ունեն Գառնիի (2-3-րդ դարեր), Դվինի (6-7-րդ դարեր), Ամբերդի (10-11-րդ դարեր), Անիի Բագրատունիների պալատի (9-12րդ դարեր) և Հոնենց տոհմի (12-13-րդ դարեր), Երևանի (13-19-րդ դարեր), Գյումրու (19-րդ դար) բաղնիքները։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաղնիք (այլ կիրառումներ)