Բալկանյան պակտ
1953 թվականին Հունաստանի, Թուրքիայի և Հարավսլավիայի միջև քաղաքական միություն / From Wikipedia, the free encyclopedia
Բալկանյան պակտ (հունարեն՝ Βαλκανικό Σύμφωνο, թուրքերեն՝ Balkan Paktı, սերբախորվաթ․՝ Балкански пакт/Balkanski pakt, մակեդոներեն՝ Балкански пакт, սլովեն.՝ Balkanski pakt), Թուրքիայի, Հունաստանի և Հարավսլավիայի քաղաքական միություն 1953 թվականից և ռազմական միություն 1954 թվականից, որի նպատակն էր ապահովել բոլոր երեք երկրների հավաքական անվտանգությունը արտաքին սպառնալիքներից, առաջին հերթին ԽՍՀՄ-ից և Բուլղարիայից, ինչպես նաև Ալբանիայից։ Դրա պատճառն էր նաև Հարավսլավիայի քաղաքական մեկուսացումը առաջնորդ Տիտոյի և Խորհրդային Միության ղեկավար Ստալինի միջև առաջացած լարվածությունից հետո և Արևմուտքի հրաժարումը Հարավսլավիային անվտանգության երաշխիքներ տրամադրելուց ԽՍՀՄ-ի կողմից հարձակման ենթարկվելու դեպքում, ինչի արդյունքում Հարավսլավիան որոշեց դաշինքի մեջ մտնել Հունաստանի և Թուրքիայի հետ։ Այն փլուզվեց 1955 թվականի վերջին՝ հունա-թուրքական հակասությունների, ինչպես նաև ԽՍՀՄ-ի, Թուրքիայի և Հարավսլավիայի միջև հարաբերությունների կարգավորման պատճառով։