![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/ff/Minuteman_III_MIRV_path.svg/langhy-640px-Minuteman_III_MIRV_path.svg.png&w=640&q=50)
Բալիստիկ հրթիռ
From Wikipedia, the free encyclopedia
Բալիստիկ հրթիռ, հրթիռային զենքի տեսակ, որը թռիչքի մեծամասնությունը կատարում է բալիստիկական հետագծով, այսինքն գտնվում է անկառավարելի շարժման մեջ։ Բալիստիկ հրթիռները կառավարվում են համեմատաբար կարճ ժամանակահատվածում, թռիչքի մեծ մասը տեղի է ունենում առանց շարժիչի աշխատանքի։ Կարճ հեռավորության բալիստիկ հրթիռները մնում են Երկրի մթնոլորտում, իսկ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները (ՄԲՀ) արձակվում են ենթաուղեծրային հետագծով։ Այս զենքերը դասակարգվում են թևավոր հրթիռներից զատ, որոնք շարժիչով աշխատանքի ժամանակ ունեն աէրոդինամիկ կառավարում։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/ff/Minuteman_III_MIRV_path.svg/640px-Minuteman_III_MIRV_path.svg.png)
1. Հրթիռն արձակվում է մեկնարկային կայանքից, աշխատում է 1 փուլի արձակման շարժիչը (A)։
2. Արձակումից մոտ 60 վայրկյան անց հրթիռից անջատվում է 1 փուլի և միանում 2-րդ փուլի շարժիչը (B)։ Անջատվում է նաև հրթիռի քթային մասը (E)։
3. Արձակումից մոտ 120 վայրկյան անց միանում է 3-րդ փուլի շարժիչը (C), 2-րդ փուլի շարժիչն անջատվում է հրթիռից։
4. Արձակումից մոտ 180 վայրկյան անց դադարում է աշխատել հրթիռի քարշուժի 3-րդ փուլի շարժիչը, գլխային մասն (D) անջատվում է հրթիռից։
5. Գլխային մասը խուսավարում է և պատրաստվում է հրթիռի մարտագլխիկի գործարկմանը։
6. Հրթիռի մարտագլխիկը գործարկվում է։
7. Հրթիռի մարտագլխիկը (արդեն զինված) մեծ արագությամբ մուտք է գործում մթնոլորտ։
8. Միջուկային մարտագլխիկները պայթում են։