Բալետի դերասան
From Wikipedia, the free encyclopedia
Բալետի պարող (իտալերեն՝ ballerina [balleˈriːna] fem.; ballerino [balleˈriːno] masc., իտալերեն ballare, պարել բառից), բալետի թատրոնի դերասան, ով կատարում է դասական պարեր` ըստ բալետի ակադեմիական կանոնների։ Ե՛վ կանայք, և՛ տղամարդիկ կարող են զբաղվել բալետով։ Ռուսաստանում 20-րդ դարում բալետի պարող էր կոչվում բալետում պարող յուրաքանչյուրը, իսկ Ռուսաստանի կայսրությունում այդպես էր կոչվում միայն մենապարուհին, ով ամենաբարձր դիրքն ուներ բալետի պարախմբում։ Այդ տիտղոսն առաջացել է կայսերական թատրոններում 19-րդ դարի 2-րդ կեսին` Իտալիայից հրավիրվող մի շարք վարպետ պարողների` բեմում հայտնվելուց հետո։ Ոչ առաջատար պարողներին սկսեցին անվանել դանսյորներ (ֆր.՝ danse — պար) կամ` ուղղակի պարողներ։ Պրոֆեիոնալ բալետային խմբին միանալու համար բալետի պարողներին անհրաժեշտ է երկար տարիների ուսուցում և համապատասխան տեխնիկա։ Պահանջվող բալետային տեխնիկաների պատճառով, բալետի պարողները վնասվածքներ ստանալու մեծ ռիսկ ունեն[1]։