From Wikipedia, the free encyclopedia
Բալդասարե Ալոիզի կամ Բալդասարե Գալանինո[5] (իտալ.՝ Baldassare Aloisi, նոյեմբերի 22, 1577[1], Բոլոնիա, Պապական մարզ[2] - 1638[1][3][4][…], Հռոմ, Պապական մարզ), պատմական թեմաներով իտալացի նկարիչ և դիմանկարիչ, փորագրիչ։ Հայտնի է նաև Գալանինո 2-րդ անունով։
Բալդասարե Ալոիզի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 22, 1577[1] |
Ծննդավայր | Բոլոնիա, Պապական մարզ[2] |
Վախճանվել է | 1638[1][3][4][…] |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ և նկարիչ-փորագրող |
Ժանր | պատմական գեղանկարչություն և դիմապատկեր |
Baldassarre Aloisi Վիքիպահեստում |
Ալոիսին ծնվել է Բոլոնյայում, Լուդովիկո Կարաչիի աշակերտը և ազգականն էր։
Նրա ստեղծագործությունները բավականաչափ լավ չեն ընդունվել, նա մեկնել է Հռոմ և այնտեղ իրեն նվիրել է դիմանկարչությանը։ Նրա նկարներն ունեն մեծ կենսունակություն և ռելիեֆի պարզություն[6]։ Նա նաև արել է պատկերավոր փորագրություններ, բայց այս ձևով արված նրա աշխատանքներում նկատելի է անփութությունը։ Նրա լավագույն նկարներից մեկը The Visitation-ն է, որը պատկերվել է Սանտա Մարիա դելլա Կարիտա եկեղեցու առաջին աղոթատեղիում, Բոլոնյայում[5]։
Եղել է Հռոմում և շատ է զբաղվել իր ժամանակվա ամենահռչակավոր մարդկանց դիմանկարներով։ Եկեղեցիների համար նա նկարել է մի շարք նկարներ ևս, որոնցից գլխավորն էր Հիսուս և Մարիամ եկեղեցու զոհասեղանի «Կույսի պսակադրությունը» նկարը։ Նրա փորագրություններից են Ռաֆայելի աշխատանքներից հիսուն ափսեներ Վատիկանի Վատիկանյան միջանցքում[7]։
Նրա մայրը` Ելենա Ցենցանին, Ագոստինո և Անիբալե Կարաչիների զարմուհին է[8]։ Ալոիսին ուներ երկու որդի` Վիտո Անդրեան և Ժոզեֆ Կառլոն, որոնք երկուսն էլ նկարիչներ էին[7]։
Bartsch et al.'s Le peintre graveur-ը ցուցակագրել է նրա ավելի քան հիսուն աշխատանքներ[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.