![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/43/Hyperbola_one_over_x.svg/langhy-640px-Hyperbola_one_over_x.svg.png&w=640&q=50)
Բաժանում զրոյի վրա
From Wikipedia, the free encyclopedia
Զրոյի վրա բաժանումը մաթեմատիկայում տեղի է ունենում, երբ բաժանարարը (հայտարարը) զրո է։ Նման բաժանումը կարող է ունենալ տեսքը, որտեղ
-ն համարիչն է։ Տարրական թվաբանության մեջ այդ արտահայտությունը իմաստ չունի, քանի որ չկա մի թիվ, որը բազմապատկելով զրոյով, կստանանք
թիվը (ենթադրելով, որ
)։ Եվ քանի որ ցանկացած թիվ զրոյի բազմապատկելիս ստացվում է զրո,
արտահայտությունը նույնպես չունի սահմանված արժեք։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/43/Hyperbola_one_over_x.svg/640px-Hyperbola_one_over_x.svg.png)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/16/Division_by_zero_on_android_2.2.1_calculator.png/196px-Division_by_zero_on_android_2.2.1_calculator.png)
Պատմականորեն, ամենավաղ արձանագրված տվյալներով արտահայտությանը արժեքը նշանակելու անհնարության մասին կա Ջորջ Բերկլիի (1685 – 1753)՝ «criticism of infinitesimal calculus»-ում[1]։
Ծրագրավորման մեջ զրոյի վրա բաժանելու դեպքում կարող է ծրագրի մեջ խնդիր առաջանալ։ Դա կախված է ծրագրավորման միջավայրից և այն թվի տեսակից, որի վրա կատարվում է բաժանումը։ Կարող է առաջացնել դրական կամ բացասական անվերջություն, բացառություն, սխալի ուղերձ, կարող է նաև ծրագիրը դադարի աշխատել կամ կարող է հանգեցնել հատուկ ոչ մի թիվ կոչված արժեքին (NaN)։