Բազմոց
From Wikipedia, the free encyclopedia
Բազմոց, կոշտ, կիսակոշտ, կիսափափուկ կամ փափուկ կահույք հենարանով[1], որը հնարավորություն է տալիս մեկ կամ մի քանի մարդկանց նստել[2]։ Չնայած բազմոցը հիմնականում օգտագործվում է նստելու համար, այն կարող է օգտագործվել նաև պառկելու կամ քնելու համար։ Տներում բազմոցները հիմնականում դրվում են ընդհանուր սենյակներում, հյուրասենյակում, սրահներում։ Դրանք երբեմն հանդիպում են նաև ոչ բնակելի վայրերում, ինչպիսիք են հյուրանոցները, առևտրային գրասենյակային նախասրահները, սպասասրահները և բարերը։
Կարող է ներառվել հանգստի համար նախատեսված կահույքի հավաքածուի մեջ՝ լրացված այլ իրերով, բազկաթոռներով, ոտքերի հենարաններով, սուրճի սեղաններով և այլն։