Բադ Մուսկաու
From Wikipedia, the free encyclopedia
Բադ Մուսկաու (լեհ.՝ Mużaków), առողջարանային քաղաք Գերմանիայի Lուժիցկա շրջանում։ Վերջինս սահմանակից է Լեհաստանին։ Այն Սաքսոնիա մարզի Գերլից շրջանի մի մասն է։ Տեղակայված է Լենկնիցա քաղաքի դիմաց, Նիսա Լուժիցկա գետի մոտ, որը 1945 թվականից ի վեր ձևավորվել է որպես գերմանա-լեհական սահման։ Մունիցիպալիտետի արևմտյան հատվածում Մուսկաու պարկն է, որն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Բադ Մուսկաու | |||
| |||
![]() | |||
Երկիր | Գերմանիա Կաղապար:Դրոշավորում/Duchy of Jawor | ||
Համայնք | Գյորլից | ||
Մակերես | 15,38 կմ² | ||
ԲԾՄ | 110±1 մետր | ||
Բնակչություն | ▼3685 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1[2] և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 035771 | ||
Փոստային դասիչ | 02953 | ||
Ավտոմոբիլային կոդ | GR, LÖB, NOL, NY, WSW, ZI | ||
Պաշտոնական կայք | badmuskau.de | ||
Պատմություն
Մուսկաուն հիմնադրվել է 13-րդ դարում և առաջին անգամ հիշատակվել է 1249 թվականին։ Standesherrschaft Մուսկաուի ամենամեծ տարածքն էր Սրբազան Հռոմեական կայսրությունում։ Այն պատկանում էր Վերին Լուժիցային, որը Բոհեմյան արքայական տարածք էր։ 1635 թվականին ըստ «Պրահայի խաղաղություն» պայմանագրի դա անցել է Սաքսոնիայի կուրֆյուրստներին։ Վերին Լուժիցայի մի մասը նվաճվեց Պրուսիայի թագավորության կողմից, և այն դարձավ Սիլեզիա նահանգի մասը։
Մինչև 19-րդ դարի սկիզբը Մուսակուի ղեկավարները եղել են Կալենբերգի կոմսություններից, որոնք իրար հաջորդել են մինչև 1845 թվականը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մուսկաուն բաժանվել է Նիսեի գետի երկայնքով Արևելյան Գերմանիայի ու Լեհաստանի Հանրապետության միջև։ Այգու շուրջ երկու երրորդը լեհական վարչակազմի հսկողության տակ է։ 1962 թվականին Մուսկաու անունը փոխարինվում է Բադ Մուսկաու անվամբ, այն բանից հետո, երբ այնտեղ կառուցվում է առողջարան։
Կառավարում
Քույր քաղաքներ
- Լենկնիցա, Լեհաստան
- Բոլկուվ, Լեհաստան
Նշանավոր մարդիկ
- Նաթանայել Գորտֆրիդ Լեսկե (1751–1786), գիտնական և երկրաբան
- Լեոպոլդ Շեֆեր (1784–1862), գրող և կոմպոզիտոր
- Պյուկլեր Մուսկաու (1785–1871), հայտնի լանդշաֆտային այգեպան և գրող, Մուսկաու պարկի հիմնադիրը
- Գուստավ Թեոդոր Ֆեխներ (1801–1887), փորձարարական հոգեբան
- Էդուարդ Փեթոլդ (1815-1891), լանդշաֆտային այգեպան
- Ալվին Շուլց (1838-1909), արվեստի և մշակույթի պատմաբան
- Պոլ Կրասկե (1851-1930), վիրաբույժ
- Բրունո Ֆոն Մուդրա (1851-1931), Մուսկաուի հրաձիգ և ազատամարտիկ
- Հանս Վերներ Ռիխտեր (1888-1969), գրող
- Կարլ Պեգլա (1927-2009), հոգեբան, գերմանական լուսափորի գյուտարարը երթևեկության լույսերի համար
- Օլաֆ Ցինկ (1966), չմշկող, օլիմպիական ոսկե մեդալակիր
Ի հավելում Բադ Մուսակուում եղել են մի շարք պրոֆեսիոնալ հոկեյիստներ, ինչպիսիք են`
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.