From Wikipedia, the free encyclopedia
Վաղարշակ և Հակոբ Բաբախանյանների եկամտաբեր տուն, բնակելի տուն Երևանի Փավստոս Բուզանդի փողոցում[2]։ Կառուցվել է 19-20 դարերում։
Տեսակ | մշակութային արժեք, բնակելի տուն և ավերակներ |
---|---|
Երկիր | Հայաստան[1] |
Տեղագրություն | Երևան և Կենտրոն վարչական շրջան |
Հասցե | Փավստոս Բուզանդի փող. 26[1] |
Փողոց | Փավստոս Բուզանդի փողոց (26) |
Լայնություն | 6,5 մետր |
Հարկեր | 2 |
Հիմնադրված է | 19-րդ դար |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Շինությունը տեղակայված է Փավստոս Բուզանդի 26 հասցեում։ Կառույցը երկհարկանի է, ունի նկուղ։ Հատակագիծն Ս-աձև է, երեք բնակարանոց տուն է։ Գլխավոր մասնաշենքն ուղղանկյուն է, որտեղ հատակագիծը երկու շարքի է բաժանում երկայնական պատը։ Սենյակների նախնական չափերն են՝ 33 և 21,9 մ², առաջին հարկի առաստաղի բարձրությունը 3,9, երկրորդինը՝ 4,5 մ։ Շենքի կենտրոնական մասում տեղավորված է նախասրահը և սանդղավանդակը։ Կողային մասերում կան երկու զուգաչափ բարձակային պատշգամբներ, ձախից՝ բակ տանող թաղակապ անցում։ Դեպի տարածքի խորքն են ձգվում միաշարք դասավորված սենյակներով կողային երկու թևերը՝ բակ ուղղված պատշգամբասրահներով Մասնաշենքի լայնությունը՝ պատշգամբասրահի հետ միասին, 6,5 մ է։ Բաց աստիճանները սենյակները կապում են բակին։ Փողոց նայող հարավ-արևմտյան ճակատը զուգաչափ է։ Կենտրոնական առանցքում գլխավոր մուտքն է, որի վրա դրված է երկաթե նախշազարդ կալունակներին հենված երկթեք ծակը։ Եռանկյուն տիմպանում միջանցիկ նկար է՝ կենտրոնում քնար։ Պատը պսակում է սեգմենտավոր ճակտոնը, որի քանդակազարդ մասում «Բ» տառի հետ միահյուսված քարե ծածկագիր է։ Ձախ կողմում տեղադրված երթանցքը շեշտում է կամարը։ Մնացած խորշերն ուղղանկյուն են։ Ստորին պատուհանների ձևավորման համար կոպտատաշ (ռուստավոր) եզրաշերտ է օգտագործվել, երկրորդ հարկում՝ շրջանակալներ և ատամնաշարով զարդաքիվեր։ Որոշ վերակառուցումները և ներքին փոփոխությունները աղավաղել են տան սկզբնական հատակագիծը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.