ԲԴՍՄ
From Wikipedia, the free encyclopedia
ԲԴՍՄ (անգլ.՝ BDSM), սեռահոգեբանական շարժում, հիմնված իշխանության էրոտիկական փոխանցման կամ այլ սեքսուալ հարաբերությունների վրա, որը ընդգրկում է դերային խաղերը։ Դերային խաղերը իրենց հերթին, ներկայացնում են խաղեր, որոնց ընթացքում մասնակիցները ընտրում են իշխանական կամ վասալական կեցվածք։
Ձևերը | |
---|---|
B&D, B/D, կամ BD (Գ/Պ) | Գերում և Պատժում |
D&s, D/s, կամ Ds (Ի/Հ) | Իշխում և հնազանդություն |
S&M, S/M, կամ SM (Ս/Մ) | Սադիզմ և մազոխիզմ |
Դերերը | |
Top/Dominant/Daddy/Big | ակտը ղեկավարող զուգընկեր |
Bottom/Submissive/Little/Pet | ղեկավարվող զուգընկեր |
Դերափոխում | դերերով փոխվելը |
ԲԴՍՄ-ի ֆիզիոլոգիական հիմք է հանդիսանում մարդու սեռական գրգռվածության բարձրացումը և հոգեֆիզիոլոգիական հաճույքը, որը մասնակիցը ստանում է նախօրոք որոշված, չթույլատրելի որևէ արաքի արդյունքում, դրա հետ համատեղ, ոչ միշտ, բայց հաճախ, նաև որոշ ֆիզիկական ներգործությունից։ Դրա հետ համատեղ ԲԴՍՄ-ն կարող է լինել ինչպես միայնակ սեռական պրակտիկայի արդյունք, այնպես էլ սեքսուալ հարաբերությունների անբաժան մաս կազմի։
ԲԴՍՄ-ն տարբերվում է սովիալ ագռեսիվ կամ հանցավոր արարքներից նրանով, որ առաջնապես դրանում տեղ է զբաղեցնում ներգրավված մասնակիցների կողմից SSC (հապավում անգլերեն բառերից safe, sane, consensual) շրջանակների պահպանումը։ Անբաժանելի մաս է կազմում նաև անվտանգության, գիտակցության և ինքնակամության պահպանումը։
ԲԴՍՄ ակտիվությունը ենթադրում է բարոյական և ֆիզիկական ազդեցություններ, որպեսզի այն որպես ինքնակամ երևույթ տարբերվի մարդուն բոնորոշ անհարմարավետության և ցավի զգացմունքից, և տարբերվի ԲԴՍՄ-ն կանգնեցնելու գիտակցաբար երևույթից, օգտագործվում է ստոպ-բառ (ժեստ կամ էլ շարժում), որը նշանակում է ԲԴՍՄ-ի և կապակցված բոլոր գերծողությունների անհապաղ դադարեցում։ Որոշ զույգեր օգտագործում են ավելի բարդ ժեստերի համակարգ, որը «ոչ դոմինանտ» մասնակցին թույլ է տալիս հասկացնել դոմինանտին, թե որն է թույլատրելի սահմանը։