From Wikipedia, the free encyclopedia
1957 թ. ԿԱՖ-ի Աֆրիկայի ազգերի գավաթ անվան տակ նորաստեղծ Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ԿԱՖ) կողմից կազմակերպվեց և անցկացվեց աֆրիկյան ֆուտբոլի հավաքականների առաջին առաջնությունը։ Հանդիպումներն անցկացվեցին 1957 թ. փետրվարի 10-ից մինչև փետրվարի 16-ը Սուդանի մայրաքաղաք Խարթումում։ Համաձայն մրցաշարի ձևաչափի՝ ԿԱՖ-ի անդամ չորս երկրները փլեյ-օֆֆի միջոցով որոշելու էին չեմպիոնին և մրցանակակիրներին։
Աֆրիկայի ազգերի գավաթ 1957 دوري كأس أمم أفريقيا 1957 CAF Africa Cup of Nations 1957 | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | Սուդան |
Քաղաքներ | 1 |
Մարզադաշտեր | 1 |
Մրցաշրջանի ժամկետ | փետրվարի 10 — փետրվարի 16 |
Մասնակիցներ | 3[1] |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Եգիպտոս |
Փոխչեմպիոն | Եթովպիա |
Երրորդ տեղ | Սուդան |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Հաճախությունը | 60 000 (30 000 խաղում) |
Խաղեր | 2 |
Խփված գոլեր | 7 (3.5 գոլ խաղում) |
← չի անցկացվել 1959 → |
Աֆրիկյան ազգերի գավաթի 1957 թ. խաղարկությանը մասնակցելու իրավունք ստացան ԿԱՖ-ի հիմնադիր երկրների ազգային թիմերը՝ Սուդանը, Եգիպտոսը, Եթովպիան և Հարավային Աֆրիկան։ Վերջինս մրցաշարին մասնակցելու համար համաձայն էր ուղարկել միայն սպիտակամորթ խաղացողներից կամ միայն սևամորթ խաղացողներից կազմված թիմ, սակայն ԿԱՖ-ը պահանջում էր ուղարկել խառը թիմ։ Արդյունքում, Հարավային Աֆրիկան հրաժարվեց մասնակցությունից[1] և դուրս եկավ ԿԱՖ-ի կազմից։
Հավաքական | Մասնակցությունը | Որակավորման ճանապարհը | |
---|---|---|---|
Հյուսիսաֆրիկյան զոնա | |||
Եգիպտոս | 1-ին | ավտոմատ կերպով | |
Արևելաաֆրիկյան զոնա | |||
Սուդան | 1-ին | կազմակերպիչ երկիր | |
Եթովպիա | 1-ին | ավտոմատ կերպով |
Խարթում | |
Քաղաքային մարզադաշտ | |
ملعب البلدية Municipal Stadium | |
30 000 նստատեղ |
Կիսաեզրափակիչ | Եզրափակիչ | ||||||
10 փետրվարի - Խարթում | |||||||
Սուդան | 1 | ||||||
Եգիպտոս | 2 | ||||||
16 փետրվարի - Խարթում | |||||||
Եգիպտոս | 4 | ||||||
Եթովպիա | 0 | ||||||
չեղյալ է հայտարարվել[2] | |||||||
Եթովպիա | + | ||||||
Հարավային Աֆրիկա | - |
10 փետրվարի |
Սուդան | 1 : 2 | Եգիպտոս | Քաղաքային մարզադաշտ, Խարթում Հանդիսական՝ 30 000 Մրցավար՝ Գուաբեյեհու Դոուբե |
---|---|---|---|---|
Մանզուլ Սեդիգ 58' | Ռաաֆաթ Աթեյա 21' (11մ) Մոհամեդ Ադ-Դիբա 72' |
Եթովպիա | ՉՀ[2] | Հարավային Աֆրիկա | ||
---|---|---|---|---|
16 փետրվարի |
Եգիպտոս | 4 : 0 | Եթովպիա | Քաղաքային մարզադաշտ, Խարթում Հանդիսական՝ 30 000 Մրցավար՝ Մոհամեդ Յուսեֆ |
---|---|---|---|---|
Մոհամեդ Ադ-Դիբա |
1957 թ. Աֆրիկայի ազգերի գավաթի չեմպիոն |
---|
Եգիպտոս Առաջին տիտղոսը |
5 գոլ` |
Մրցաշարի «լավագույն ֆուտբոլիստ» ճանաչվեց հարձակվող Մոհամեդ Ադ-Դիբան, որը ստացավ նաև «ոսկե խաղակոշիկ» մրցանակը։
Թիմ | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Եգիպտոս | 2 | 2 | 0 | 0 | 6 | 1 | +5 | 4 |
2 | Եթովպիա | 1 | 0 | 0 | 1 | 0 | 4 | -4 | 0 |
3 | Սուդան | 1 | 0 | 0 | 1 | 1 | 2 | -1 | 0 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.