From Wikipedia, the free encyclopedia
Ակվավիթ (akevitt (նորվեգերեն); akvavit (դանիերեն, շվեդերեն); aquavit (անգլերեն)), 37,5—50 % թնդությամբ սկանդինավյան ազգային ալկոհոլային խմիչքներ[1][2][3]։ Խմիչքի անվանումը ծագել է լատիներեն aqua vitae արտահայտությունից, որը թարգմանվում է որպես «կյանքի ջուր», «կենդանի ջուր»։
Աքվավիթ | |
---|---|
Տեսակ | Շնապս |
Ալկոհոլի պարունակություն | 40 % (V/V) |
Ծագման երկիր | Սկանդինավիա |
Aquavit Վիքիպահեստում |
Աքվավիթ բառի ամենահին գրային կիրառությունը (բառացի "Aqua vitæ") հայտնաբերվել է Բերգեն քաղաքի Բերգենհուն ամրոցի դանիական իշխանի նամակում գտնված Տրոնհեյմ քաղաքում։ Այդ գրությունը թվագրվում է 1531 թվականի ապրիլի 13-ին[4]։
Ակվավիտը պատրաստում են էթիլային սպիրտի հիման վրա, որն էլ ստանում են կարտոֆիլից, ցորենից վրան ավելացրած շաքար[1]։ Այն պահվում է կաղնու, խերեսի կամ կոնյակի տակառների մեջ 3-ից 12 տարի[2]։ Սովորաբար աքվավիթը ունենում է ծղոտի գույնից մինչև ոսկեզօծ գույնի, երբեմն մուգ։ Որոշ տեսակներ անգույն են լինում։ Առավել մուգ գույնը հուշում է արտադրանքի երկար պահման մասին։
Դանիան հանդիսանում է աքվավիթի հիմնական մատակարարը համաշխարհային շուկայում։ Սակայն նորվեգական աքվավիթը շուկայում ունի իր ուրույն տեղը։ Նորվեգական 1 լիտր աքվավիթը կարող է արժենալ մինչև 1000 նորվեգական կռոն, իսկ սովորաբար՝ 500-600 կրոն[2]։
Ամենահայտնի նորվեգական աքվավիթը Linie Aquavit-ն է։ Լինե տերմինը նշանակում է, որ խմիչքը անցել է հասարակածը։ Այս տեսակի աքվավիթը հայտնի է դառել այն բանով, որ սկզբում խմիչքը ծովով տանում են դեպի Հարավային կիսագունդ և հետ բերում, այսինքն՝ այն 2 անգամ հատում է հասարակածը։ Շնորհիվ անընդհատ շարժման՝ խմիչքը ներքաշում է փայտի բույրը։ Այս գործընթացից հետո խմիչքը շշալցվում է և հանվում վաճառքի[5]։
Աքվավիթը ընդունված է օգտագործել սառը տեսքով կամ նույնիսկ մատուցել սառեցված ձևով մինչև −18 °C:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.