Աքբարի Սարայ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Աքբարի Սարայ (ուրդու՝ اکبری سرائے), մեծ քարավանատուն («սարայ»), տեղակայված Լահորի Շահդար Բաղում (Փենջաբ, Պակիստան)։ Կառուցվելով 1637 թվականին՝ այն ի սկզբանե նախատեսված էր ճանապարհորդողների, ինչպես նաև Ջահանգիրի դամբարանի խնամակալների համար[1]։ Քարավանատունը առավել նշանավոր է Պակիստանում[2] այս տիպի կառույցի ամենալավ պահպանված նմուշ լինելու համար, ինչպես նաև հայտնի է իր մեծ դարպասներով՝ առատորեն զարդարված ֆլորենտյան խճանկարներով, որոնք ելք են ծառայում դեպի Ջահանգիրի դամբարան։
Շենքի անվանումը կարելի է թարգմանել որպես «Աքբարի պալատ»։ Աբդուլ Համիդ Լահորին՝ պադիշահ Շահ Ջահանի պալատական պատմաբանն ու փադշահնամայի հեղինակը, նրան անվանում է Ջիլու Խան ի Ռաուզա, ինչը նշանակում է «գերեզմանին կցված բակ»[1]։
Աքբարի Սարայ քառակողմ տարածքը գտնվում է դրա արևելքում ընկած Ջահանգիր դամբարանի և Ասաֆ խանի դամբարանի արևմուտքում։
Չնայած իր անվանը՝ Աքբարի Սարայը կառուցվել է Իսլամ Շահի օրոք 1550-ականների կեսերին, և ոչ թե Աքբար Ա Մեծ փադիշահի ժամանակաշրջանում[3]։ Քարավանատան մզկիթը սկիզբ է առնում Սուրիդի ժամանակաշրջանից, չնայած հյուրերի սենյակները շարված էին համալիրի երկայնքով[2], և նրա դարպասները թվագրվում էին Շահ Ջահանի կառավարման 1600-ականների կեսերին[3]։
Աքբարի Սարայը ծառայում էր ինչպես ապաստարան ճանապարհորդների համար, այնպես էլ որպես փոստային կայան, որը հայտնի էր որպես դակ չովկի[2]։ Այն վարում էր մի պաշտոնյա, որը հայտնի էր որպես շահանա, մի քանի դիտորդ օգնականներով[2]։ Կենդանիների սնունդը, տաք և սառը ջուրը, անկողնային պարագաները հյուրերին տրամադրվում էին անվճար։ Քարավանատանը կար բժիշկ, ինչպես նաև տեղական հացթուխ[2]։ Ջրով ջրհորը գտնվում էր նրա պատերից դուրս։ Ինչպես շատ քարավանատներում, նրա դարպասների մոտ մի փոքրիկ բազար (շուկա) կարող էր տեղակայվել[2]։
Մահարաջ Ռանջիթ Սինգհը Աքբարի Սարայը վերածեց գավառի իր օտարազգի հրամանատարներից մեկի՝ Մուսա Ֆարանգիի համար, որը այնտեղ հաստատվեց իր ջոկատի հետ։ Քարավանատունը մեծապես վնասվել է բրիտանական իշխանության դարաշրջանում, երբ այն օգտագործվել է որպես երկաթուղային պահեստ մոտակա երկաթուղային գծի հայտնվելուց հետո[4]։
Աքբարի Սարայը տեղակայված է 12 հեկտար ընդհանուր մակերեսով երկարավուն քառանկյուն հողամասի վրա[5]։ Քարավանատան շենքն ինքնին ունի 20,2-ը 15,5 մետրի վրա չափսեր[2]։ Աքբարի Սարայի բակը բոլոր կողմերից շրջապատված է բարձրացված տեռասով, որտեղ տեղակայված են 180 հյուրասենյակների շարքեր, որոնք հայտնի են որպես խանահա, ծածկապատշգամբով և ընդհանուր բաց միջանցքով։
Աքբարի Սարայ անկյուններով շարված են աշտարակներ։ Աշտարակային բնակարանները քարավանատան ամենաբարդ բնակելի թաղամասերն են. առանձնանում է էլիպսաձև դահլիճով, որի առջևում կա ծածկապատշգամբ, իսկ հետևում՝ ութանկյուն սենյակ[3]։
Աքբարի Սարայը ունի երկու մեծ մուտքեր կառուցված մողոլական ոճով, որոնք տեղակայված են համալիրի հյուսիսային և հարավային կողմերում։ Դրանք կանգնեցվել էին այնպես, որ հեռվից տեսանելի լինեն[2]։ Դարպասները ունեն երկու մակարդակ[2]։ Հիմնական կամարը, որը ծառայում է որպես ելք դեպի Ջահանգիրի դամբարան, ունի երկու մակարդակի մեծ ավան, որը շրջապատված է չորս այլ փոքր կամարակապ խորշերով։ Կենտրոնական այվանը զարդարում է խորիսխի կամարը, իսկ դարպասի ճակատը առատորեն զարդարված է ֆլորենտական խճանկարներով։ Դեկորատիվ տարրերը, շենքի ոճը և աղյուսների չափը ցույց են տալիս, որ գերեզման տանող պալատն ու դարպասը միգուցե կառուցվել են միաժամանակ։
Աքբարի Սարայից դեպի արևմուտք, սենյակների շարքերի մեջտեղում, կա երեք գմբեթավոր մզկիթ։ Այն կառուցված է զարդարանքներով կարմիր ավազաքարով։ Մզկիթի ներսը, հավանաբար, ժամանակին զարդարված էր ֆրեսկոներով։
Աքբարի Սարայը, Ջահանգիրի և Ասաֆ խանի գերեզմանների հետ միասին, 1993 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ժամանակավոր ցուցակում[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.