Արևմտյան Պոլեսիե
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Արևմտյան Պոլեսիե (լեհ.՝ Polesie Zachodnie, բելառուս․՝ Заходняе Палессе, ուկրաիներեն՝ Західне Полісся), ազգա-մշակութային տարածաշրջան Բելառուսի, Լեհաստանի և Ուկրաինայի՝ Բուգ գետից արևմուտք ընկած տարածքում։ Երկրաբանական - հնագիտական տեսակետից այս տարածաշրջանը մաս է կազմում նախակամբրիական ժամանակաշրջանի, որի բացահայտված հայտածումներից հյուսիս գտնվել են ածխաերկաթային, ինչպես նաև կայնոզոյան և կավճային ժամանակաշրջանների հայտածումներ[1]։
Արևմտյան Պոլեսիե | |
---|---|
Տեսակ | historical regions of Belarus? |
Երկիր | Բելառուս, Ուկրաինա և Լեհաստան |
Մասն է | Պոլեսիե |
Տարածաշրջանի արևմտյան մասը՝ Լյուբլինյան Պոլեսիեն, գտնվում է Լեհաստանում, հյուսիսայինը՝ Բերեստ-Պինսկյան Պոլեսիեն՝ Բելառուսում, հարավայինը՝ Վոլինյան Պոլեսիեն՝ Ուկրաինայում։ Գերակշռում են ճահճուտները, ինչպես նաև հարուստ հողատեսքերը, որոնց միայն փոքր մասն է մշակվում։ Զգալի տարածքներ են զբաղեցնում արոտավայրերը, մարգագետինները, անտառները (հատկապես՝ փշատերև)։
Տարածաշրջանի արևելյան մասն ընկած է Դնեպրի, արևմտյանը՝ Վիսլայի ավազանում։ Մեծ գետերն են՝ Պրիպյատը, Արևմտյան Բուգը, Ստիրը, Գոռինը, Յասելդան։ Կա նաև կարստային յուրօրինակ մի լիճ՝ Սվիտյազը։
1990 թվականին Արևմտյան Պոլեսիեին շնորհվել է ազգային պարկի կարգավիճակ[2], որտեղ այլ կենդանատեսակների հետ մեկտեղ եվրոպական ճահճային կրիաներ են բազմանում։
Տարածաշրջանի գլխավոր բնակավայրը Վլոդավան /Włodawa/ է.[3]:
Արևմտապոլեսյան մշակութային համայնքը կազմավորվել է մինչպետական ժամանակներում։ Հնագետներ Յ. Կուխարենկոն, Ի. Ռուսանովան, Ի. Բիրուլյան, Օ. Իովը զուգադիր կուրգանների առկայությունը, խեցեղենի ու բնակարանների յուրահատուկ տիպը նկատի առնելով՝ հանգել են այն եզրակացության, որ տարածաշրջանը բնակեցված է եղել բացառապես վոլինցիներով։ Կանացի զարդերի մեջ տարածում գտած մեկուկես պարույր ունեցող մատանիներն էլ վկայում են, որ նրանք պատկանել են դուլեբյան միությանը։
Տեղաբնակները խոսում են արևմտապոլեսյան խոսվածքներով։ Մեծ մասը դավանանքով ուղղափառ քրիստոնյա են, բայց բավականին տարածված է նաև բողոքականությունը; Բնակավայրերում մարդկանց թիվը 50 հազարը գերազանցում է միայն Բրեստ, Բյալա-Պոդլյասկա, Կոբրին, Կովել, Պինսկ քաղաքներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.