From Wikipedia, the free encyclopedia
Արևելաամերիկյան կատվաձուկ (լատ՝ Rhinoptera bonasus), սրապոչ կատվաձկան տեսակ, որը հանդիպում է Ատլանտյան օվկիանոսի արևելյան և Կարիբյան ավազանի մեծ մասում, Նոր Անգլիայից, Միացյալ Նահանգներից մինչև հարավային Բրազիլիա ընկած տարածքում (Ատլանտյան օվկիանոսի արևելյան պոպուլյացիաներն այժմ ընդհանուր առմամբ համարվում են առանձին տեսակ՝ Միջերկրածովյան կատվաձկներ (R. marginata)): Արու առանձնյակները հաճախ ունենում են 15-30 սմ լայնություն (թևերի բացվածք), իսկ էգերը կարող են ունենալ մոտ 90 սմ լայնություն։ Այնուամենայնիվ, եղել են գրանցված դեպքեր, երբ այս տեսակի կատվաձկները ունեցել են մինչև 2 մ լայնություն։ Չափերի նմանատիպ տարբերությունները կախված են աշխարհագրական տիրույթից։ Էգ առանձնայկները սովորաբար ավելի մեծ են, քան արուները, ինչը թույլ է տալիս ավելի մեծ սերունդ ունենալ։ Այս կատվաձկները պատկանում են նաև Myliobatiformes (պոչի վրա խայթ ունեցող) կարգին, ինչպես՝ կալիֆորնիական (չղջիկ կատվաձուկ), մանտա և արծիվ կատվաձկները[1]։
Արևելաամերիկյան կատվաձուկ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Rhinoptera bonasus | ||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
|
2019 թվականին այս տեսակը ներառվել է Կարմիր գրքի խոցելի կենդանիների ցուցակում[2]։
Կատվաձուկը իր անվանումը ստացել է հին հունարեն՝ քիթ (rhinos) և թև (pteron) բառերից։ Bonasus տեսակի կատվաձկան անունը նույնպես գալիս է հին հունարենից և նշանակում է բիզոն (քանի որ այս տեսակի քիթը շատ նման է բիզոնի կամ կովի քթին)։
Նոր ծնված ժամանակ այս կատվաձկան լայնությունը 28-46 սմ է։ Հասուն առանձնյակը կարող է ունենալ մինչև 1,1 մ լայնություն և կշռել 23 կգ կամ ավելի։ Կան որոշ հակասություններ այն չափերի շուրջ, որոնց կարող է հասնել հասուն արևելաամերիկյան կատվաձուկը։ Արձանագրվել է 2,1 մ լայնություն ունեցող կատվաձուկ[3]։ Լողափի այցելուները հաճախ այս կատվաձկներին շփոթում են շնաձկան հետ։ Դա պայմանավորված է կատվաձկան՝ ջրից դուրս ցցված լողակի ծայրով, որը հաճախ նմանեցնում են շնաձկան մեջքի լողակին[1]։
Արևելաամերիկյան կատվաձուկը սովորաբար ունի շագանակագույն մեջք և սպիտակավուն կամ դեղնավուն փոր։ Թեև գունավորումը առանձնահատուկ չէ, ուրվագիծը հեշտ ճանաչելի է։ Այս տեսակը ունի լայն գլուխ՝ իրարից հեռու գտնվող աչքեր, իսկ ենթաստրալային լողակի վրա՝ մի քանի տարբերվող շեղբեր։ Ունի նաև այնպիսի ատամնային կառուցվածք, որի միջոցով կարող է կոտրել և մանրացնել խեցեմորթների և ոստրեների պատյանները։ Երբ արևելաամերիկյան կատվաձկանը վտանգ է սպառնում, նա կարող է օգտագործել իր պոչի հիմքում գտնվող փուշը, որպեսզի պաշտպանվի վտանգից[4]։
Արևելաամերիկյան կատվաձուկը ունի իր մարմնին կպած թունավոր փուշ, որի կողային եզրերը երեսպատված են ատամիկներով, և պատված է թույլ թույնով, որն էլ առաջացնում է մեղվի խայթոցի ախտանիշներ[3]։
Արևելաամերիկյան կատվաձուկը սնվում է կակղամորթերով, ոստրեներով, կոշտ կակղամորթերով, խեցգետիններով, օմարներով[5] և այլ անողնաշարավորներով, ինչպես նաև ողնաշարավոր ձկներով[5]։ Այն օգտագործում է իր առջևի մասի երկու ձևափոխված լողակները և առաջացնում է ներքաշում, ինչը թույլ է տալիս նրան սնունդը հասցնել բերանին, որից հետո՝ արդեն բերանում, մանրացնում է ուտելիքը իր ատամնային համակարգի միջոցով։ Այս կատվաձկները սովորաբար լողում են խմբերով, ինչը թույլ է տալիս նրանց օգտագործել իրենց թևերի համաժամանակյա շարժումները, խառնել նստվածքը և բացահայտել դրա տակ թաքնված կակղամորթերին ու ոստրեներին[փա՞ստ]:
Արևելաամերիկյան կատվաձկները նախընտրում են սնվել կա՛մ վաղ առավոտյան, կա՛մ ուշ կեսօրին, երբ ալիքները հանգիստ են, և տեսանելիությունն ավելի բարձր է, քան ցերեկը։ Այս կատվաձկներն ունեն իրենց սննդակարգին (ստորջրյա երկփեղկ փափկամարմիններ, խեցգետնակերպեր և բազմախոզան որդեր) համապատասխան ծնոտ։ Նրանց ծնոտները չափազանց ամուր են և ունեն ցեմենտի կարծրությամբ ատամներ, ինչը թույլ է տալիս մանրացնել կոշտ պատյանները։ Արևելաամերիկյան կատվաձկների կերակրման սովորույթները մտահոգությունների տեղիք են տալիս, քանի որ նրանք ոչնչացնում են ոստրեների պատյանները, որոնք արդեն իսկ ոչնչացվում են մարդու կողմից առաջացրած աղտոտվածության պատճառով։ Կատվաձկների կողմից մեծ ոստրեների պատյանների ոչնչացումը ավելի է վտանգի ենթարկում դրանց հետագա գոյությունը[6]։
Արևելաամերիկյան կատվաձուկը բավականին բարձր դիրք է զբաղեցնում սննդի շղթայում և արդյունքում կարող է որս հանդիսանալ որոշ գիշատիչների համար։ Այդ գիշատիչներն են. կոբիան, մուրճգլուխ շնաձկները և մարդիկ, ովքեր սիրում են ձուկ որսալ[7][8]։
Սեռական հասունացումը և՛ արական, և՛ իգական առանձնյակների մոտ տեղի է ունենում 4-5 տարեկանում։ Մեքսիկական ծոցում էգերն ապրում են մինչև 18 տարի, իսկ արուները՝ մինչև 16 տարի[9]։
Արևելաամերիկյան կատվաձկները բազմանում են ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Եվ ծանծաղ ջրերում են հավաքվում տարբեր տարիքի և սեռի կատվաձկների մեծ խումբ։ Էգ առանձնյակը լողում է իր լողակների եզրերը ջրից դուրս ցցած, իսկ արուն հետևում է նրան՝ փորձելով բռնել լողակները զուգավորվելու համար[4]։
Սաղմը աճում է մոր ներսում՝ մարմնի վրա ծալած թևերով։ Սկզբում սաղմը սնվում է ձվի դեղնուցով, թեև զարգացման ընթացքում մոր արգանդի նյութերն են սկսում սնուցել նրան։ Հղիության տևողությունը վիճելի է, բայց ենթադրվում է, որ այն տևում է 11-12 ամիս, բայց անկայուն է։ Ամբողջական ժամկետում սերունդները կենդանի են ծնվում՝ դուրս են գալից պոչի կողմից։
Արևելաամերիկյան կատվաձկները հաճախ հեռանում են Մեքսիկական ծոցից դեպի Տրինիդադ, Վենեսուելա և Բրազիլիա[3]։ Ատլանտյան միգրացիայի օրինաչափությունը բաղկացած է արևելաամերիկյան կատվաձկներից, որոնք շարժվում են դեպի հյուսիս գարնան վերջին և դեպի հարավ՝ ուշ աշնանը[փա՞ստ]:
Միգրացիայի պատճառ կարող է լինել ջրի ջերմաստիճանը կամ արևի տեղաշարժը, ինչն էլ բացատրում է սեզոնային միգրացիան։ Հարավային միգրացիայի պատճառը կարող է լինել արևի տեղաշարժը, իսկ հյուսիսային միգրացիայի դեպքում՝ ջրի ջերմաստիճանի փոփոխությունը[փա՞ստ]:
Հայտնի չէ, արդյոք նրանց միգրացիոն վարքագիծը պայմանավորված է կերակրման, թե նախածննդյան զուգավորման ակտիվությամբ[4]։
Արևելաամերիկյան կատվաձկներին կարելի է հանդիպել նաև այնպիսի շրջաններում, ինչպիսիք են Մերիլենդը և Վիրջինիան։ Կարելի է տեսնել, թե ինչպես են գաղթում և խմբավորվում, քանի որ հազվադեպ չէ, որ նրանք լողում են ծանծաղ ջրերում, չնայած հիմնականում սնվում են ջրի հատակին։ Այս խմբերին միգրացիայի ժամանակ կարելի է տեսնել և հետևել ինքնաթիռով, քանի որ հեշտ է նրանց հետևել երկնքից։ Բայց, չնայած միգրացիոն օրինաչափություններին կարելի է հետևել, միգրացիայի ճշգրիտ պատճառը ներկայումս անհայտ է[10]։
Արևելաամերիկյան կատվաձկները վերջերս նկատվել են Ատլանտյան օվկիանոսի միջին Բերմուդյան կղզու ներքին ջրերում[11]։
Արևելաամերիկյան կատվաձկներին կարելի է հանդիպել Հարավային Նոր Անգլիայից մինչև Միացյալ Նահանգների Հյուսիսային Ֆլորիդա նահանգը ընկած տարածքում, ինչպես նաև Մեքսիկական ծոցում, Տրինիդադում, Վենեսուելայում և Բրազիլիայում[փա՞ստ]:
Արևելաամերիկյան կատվաձկները ապրում են աղի և ծովային ջրերում և կարող են գտնվել մինչև 22 մ խորության վրա։ Նրանք սոցիալական արարածներ են և անցնում են չափազանց երկար հեռավորություններ, ինչը հաճախ անում են խմբերով[2]։
Արևելաամերիկյան կատվաձկները ներկայումս ներառված են Կարմիր գրքի խոցելի կենդանիների ցանկում, և դրա հիմնական պատճառը Կարիբյան ծովում դրանց չափից ավելի որսն է։ Այն ավելի քիչ է վտանգված Մեքսիկական ծոցում և Հյուսիսային Ամերիկայի Ատլանտյան ափերի երկայնքում, բայց ընդհանուր առմամբ տեսակը 43 տարվա ընթացքում պոպուլյացիայի զգալի և կտրուկ անկում է ապրել՝ 30-49%:
Մերիլենդ նահանգում արգելվել են արևելաամերիկյան կատվաձկներ որսալու մրցույթները[2]։
Կատվաձկները, ներառյալ արևելաամերիկյան կատվաձկները, կարող են մարդկանց համար ցածր կամ չափավոր վտանգ ներկայացնել։ Կատվաձկները կարող են մտրակի պես հարվածել իրենց պոչով, երբ ինչ-որ վտանգի սպառնալիք զգան։ Այդ դեպքում կարող են նաև իրենց փուշը որպես զենք օգտագործել՝ ագրեսորին խայթելու համար։ Արևելաամերիկյան կատվաձկան խայթոցը կարող է առաջացնել շատ ցավոտ վերք, և խայթելուց հետո կարևոր է ստանալ բժշկական օգնություն։ Թեև խայթոցը սովորաբար մահացու չէ, բայց կարող է մահացու լինել, եթե խայթի որովայնի հատվածում[12]։ Վտանգ կարող է ներկայացնել նաև ծովային կենդանու սխալ պատրաստված միսը ուտելը։ Կատվաձկան՝ բակտերիայով վարակված միս ուտելով կարելի է ձեռք բերել Շիգելլոզ, կարող է առաջացնել դիզենթերիա։ Ախտանիշները կարող են ներառել փորլուծություն, ցավ, ջերմություն և հնարավոր ջրազրկում[6]։
Կատվաձկների պատճառով ոստրեների ոչնչացումը, ինչպես նաև դրանց գերբնակեցումը որոշակի տարածքներում, կանխելու լուծումներից մեկը կատվաձկների առևտրային ձկնորսության թույլտվությունն է։ Այնուամենայնիվ, քանի որ դրանց որսալու միջոցները դժվար և թանկ են ձեռք բերվում, իսկ կատվաձկան միսը շատ քիչ պահանջարկ ունի, այս լուծումը, ամենայն հավանականության, չափազանց թանկ և շատ քիչ շահութաբեր կլինի, որպեսզի արժանանա առևտրային ձկնորսի ուշադրությանը։ Արևելաամերիկյան կատվաձկներին, սակայն, հաճախ բռնում են մարդիկ, որոնց համար ձկնորսությունը պարզապես հոբբի է[6]։ 43 տարվա ընթացքում Կարիբյան ավազանում և Վենեսուելայի ափերի երկայնքով կատվաձկները պոպուլյացիայի զգալի և կտրուկ անկում են ապրել՝ 49%[2]:
Արևելաամերիկյան կատվաձկներ կարելի է հանդիպել աշխարհի բազմաթիվ հանրային ակվարիումներում, որոնք հաճախ ցուցադրվում են հատուկ փոքրիկ և քիչ խորությամբ տարածքներում, որտեղ այցելուները կարող են ձեռք տալ լողացող ձկներին։ Այդ դեպքում թունավոր փշերը հաճախ հեռացնում են (դրանք, ի վերջո, նորից աճում են, մարդու եղունգների նման), որպեսզի կատվաձկները ավելի անվտանգ լինեն։
Ներքոնշյալ ակվարիումներն ու կենդանաբանական այգիները հայտնի են, իրենց նմանատիպ ակվարիումներով, որոնցում լողում են արևելաամերիկյան կատվաձկները (միայնակ կամ այլ ձկների հետ).
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.