պիես From Wikipedia, the free encyclopedia
Արևածագ (չինարեն՝ 日出), չինացի ժամանակակից դրամատուրգ Ցաո Յույայի առավել հայտնի ստեղծագործություններից մեկը։ Գրվել է 1935 թվականին։ Էկրանավորվել է երկու անգամ։
Արևածագ | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն և straight play? |
Ժանր | ողբերգություն |
Ձև | պիես |
Հեղինակ | Cao Yu? |
Բնագիր լեզու | չինարեն |
Գրվել է | 1935 |
Գրվել է 1930-ական թվականներին՝ Չինաստանի դրամատուրգիայի վերածնունդի ժամանակ, և հանդիսանում է Չինաստանի դրամատիկական արվեստի դասական ստեղծագործությունը[1]։ Առանձնահատուկ կարևոր տեղ է զբաղեցնում ժամանակակից չինական դրամատուրգիայում։ Թարգմանվել է ռուսերեն (1960 թվակական[2]) և այլ լեզուներով, ճանաչում վայելել Չինաստանի սահմաններից դուրս[3]։
Պիեսը մտնել է Ցաո Յույայի եռագրության մեջ՝ «Ամպրոպ», «Արևածագ» և «Դաշտը»[1]։
Ողբերգությունն ուղղված է բուրժուական կարգերի դեմ[2]։ Նկարագրվում է հասարակության տարբեր շերտեր, մերկացնում «կյանքի տերերին»[4]։
Այսպես է որակավորել Մ. Լ. Տիտարենկոն[5]. «Ցաո Յույան վերարտադրել է 1930-ական թվականների Չինաստանի մերձծովյա քաղաքների կյանքը. հասարակության հակադրությունը ուժգնացնում է գործողության վայրի ընտրությունը՝ պերճաշուք հյուրանոցներից մինչև կեղտոտ որջ։ Ի շնորհիվ վառ բնավորությունների և հարուստ արտահայտչամիջոցների՝ ողբերգությունն պահպանում է վիթխարի ճանաչողական և գեղարվեստական արժեքը և լիառատ թատերական նյութ հանդիսանում»:
2011 թվականին դրամատուրգ Ցաո Յույայի դուստրը «Արևածագ» վեպի ձեռագիր չորս էջերը նվիրել է Ցաո Յույայի թանգարանին[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.