From Wikipedia, the free encyclopedia
Արքայադուստր Աստրիդ Նորվեգացի (նորվ.՝ Astrid Maud Ingeborg av Norge), (փետրվարի 12, 1932[1], Օսլո, Նորվեգիա), Ուլաֆ V թագավորի և իր կնոջ՝ Մարթա Շվեդացու երկրորդ դուստրը։ Հարալդ V թագավորի ավագ և Ռագնհիլդ Նորվեգացու կրտսեր քույրը։
Արքայադուստր Աստրիդ Նորվեգացի | |
Կրթություն՝ | Հարտվիգ Նիսսեն դպրոց (1950) և Օքսֆորդի համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | ազնվական |
Ծննդյան օր | փետրվարի 12, 1932[1] (92 տարեկան) |
Ծննդավայր | Օսլո, Նորվեգիա |
Դինաստիա | House of Glücksburg (Norway)? |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Հայր | Ուլաֆ V[1] |
Մայր | Մարթա Շվեդացի[1] |
Ամուսին | Johan Ferner? |
Զավակներ | Cathrine Ferner?[1], Benedikte Ferner?[1], Alexander Ferner?[1], Elisabeth Ferner?[1] և Carl-Christian Ferner?[1] |
Պարգևներ | |
Արքայադուստր Աստրիդը մկրտվել է 1932 թվականի մարտի 31-ին պալատական մատուռում, նրա հոգևոր ծնողներն են դարձել հայրական պապը և տատը՝ Նորվեգիայի թագավոր Հակոն VII -ը և Նորվեգիայի թագուհի Մոդ Բրիտանացին, նրա մայրական պապն ու տատը՝ Շվեդիայի արքայազն Կարլը և արքայադուստր Ինգեբորգը, նրա մորաքույրը՝ Արքայադուստր Աստրիտը՝ Բրաբանտի դքսուհին, Յորքի դքսուհի Էլիզաբեթը, Դանիայի արքայադուստր Թիրան, Շվեդիայի արքայազն Էուգեն և Մեծ Բրիտանիայի արքայազն Ջորջը։ Արքայադուստր Աստրիդը անվանակոչվել է ի պատիվ իր հայտնի մորաքրոջ, հայրական և մայրական տատիկների։
Արքայադուստր Աստրիդը մեծացել է Ասքերում գտնվող Սկաուգում արքայական դղյակում և ստացել է մասնավոր կրթություն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նա միանում է իր ընտանիքին, փախչելով նացիստներից և պատերազմն անց է կացնում իր մայրիկի, եղբոր և քրոջ հետ տարագրության մեջ՝ Վաշինգտոն ԿՇ -ում[3]։
Պատերազմից հետո նա Օքսֆորդում սովորել է տնտեսագիտություն և քաղաքական պատմություն։
1954 թվականի ապրիլին իր մոր մահից մինչև 1968 թվականի օգոստոսին եղբոր հարսանիքը, արքայադուստր Աստրիդը Նորվեգիայի առաջին տիկինն էր, իր հոր հետ միասին աշխատելով կողք-կողքի՝ բոլոր ներկայացուցչական պարտականությունների, այդ թվում, պետական այցերի ժամանակ։
Արքայադուստր Աստրիդն այժմ ապրում է Օսլոյում, Նորդմարկայում։ Նրա հոբբիներն են գործելը, ասեղնագործությունը, կարդալը և ճենապակու վրա նկարելը։
2005 թվականին նա մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 60-ամյակին նվիրված արարողություններին, այդ թվում Լոնդոնում Նորվեգիայի միապետի աքսորությանը նվիրված հուշատախտակի բացման արարողությանը[4]։
2012 թվականի փետրվարին արքայադուստր Աստրիդն իր ծննդյան 80-րդ տարեդարձը տոնեց Օսլոյում գտնվող Թագավորական պալատում[5]։
Արքայադուստր Աստրիդն ամուսնանում է ամուսնալուծված, ազնվական տիտղոս չունեցող, նավաստի, օլիմպիական մեդալակիր և գործարար Յոհան Մարտին Ֆերների հետ (1927 թվականի հուլիսի 22 - 2015 թվականի հունվարի 24) 1961 թվականի հունվարի 12-ին, Ասքերում[6]։ Հարսանիքը վարում էր Նիդարոսի եպիսկոպոս Բիշոպ Արնե Ֆյելբուն[7]։
Զույգն ունեցել է հինգ զավակ[8].
Արքայադուստր Աստրիդ Նորվեգացի | |
---|---|
Տեսակ | մարդ |
Մասն է | Norwegian royal family? |
Տիտղոսներ | Ձերդ Մեծություն |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.