![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1d/Lacrimalsystem.gif/640px-Lacrimalsystem.gif&w=640&q=50)
Արցունքապարկի բորբոքում
From Wikipedia, the free encyclopedia
Արցունքապարկի բորոբոքում, առաջանում է արցունքապարկը և քթի խոռոչները կապող արցունքաքթային ծորանի անանցանելիության հետևանքով։ Արցունքականգի հետևանքով արցունքապարկը գերձգվում է, լայնանում և կորցնում առաձգականությունը։ Նման կանգային երևույթներ կարող են առաջանալ հավելյալ ծոցերի լորձաթաղանթների հիվանդությունների, քթի վնասվածքների դեպքում և այլն։ Արցունքականգի դեպքում արցունքը կորցնում է իր հակամանրէային հատկությունը, և լայնացած արցունքապարկում նպաստավոր պայմաններ են ստեղծվում վարակի առաջացման համար։ Դա հանգեցնում է արցունքապարկի լորձաթաղանթի բորբոքման (քրոնիկական արցունքապարկի բորբոքում)։ Եթե բորբոքվում են արցունքապարկը շրջապատող հյուսվածքները, ապա առաջանում է ավելի ծանր ձև՝ սուր կամ ֆլեգմոնային արցունքապարկի բորբոքում։ Արցունքապարկի բորոբոքում հաճախ լինում է հասուն մարդկանց, երբեմն՝ նորածինների մոտ։ Բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է ժամանակին վիրահատել։
Արցունքապարկի բորբոքում | |
---|---|
![]() | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | ակնաբանություն |
![]() |