From Wikipedia, the free encyclopedia
Արցախի Հանրապետության պետական նախարար, քաղաքական պաշտոն Արցախի Հանրապետությունում։ Համարվում է Արցախի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավարը։ Պաշտոնը ստեղծվել է 2017 թվականի սեպտեմբերի 25-ին՝ համաձայն 2017 թվականի փետրվարին ընդունված Արցախի Հանրապետության նոր սահմանադրության, որը հաստատվել էր 2017 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեով Արցախի վարչապետի պաշտոնը վերացնելուց հետո[1]։ Առաջին Պետական նախարար նշանակվել է Արայիկ Հարությունյանը։ 2023 թվականի սեպտեմբերի 18-ից ներկայիս պետական նախարարը Արթուր Հարությունյանն է։
Արցախի Հանրապետության Պետական նախարար
| |
---|---|
Պաշտոնավարում է՝ Արթուր Հարությունյան | |
Տիտղոս | Պարոն Նախարար |
Նստավայր | Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փողոց, № 1, կառավարության շենք։ |
Նշանակող | Արայիկ Հարությունյան որպես Արցախի նախագահ |
Անդրանիկ պաշտոնավար | Արայիկ Հարությունյան |
Ձևավորում | հունիսի 6, 2018 |
Կայք | http://gov.nkr.am/hy/prime-minister/ |
Մինչ այդ, պաշտոնը կոչվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհրդի ղեկավար, իսկ այնուհետև՝ Լեռնային Ղարաբաղի վարչապետ։ Պաշտոնը ստեղծվել է 1992 թվականի հունվարի 18-ին՝ Արցախի Հանրապետության Գերագույն խորհուրդի առաջին գումարման անդրանիկ նստաշրջանում[2]։ Չնայած ծայրահեղ վտանգավոր պայմաններին կազմակերպած համընդհանուր ընտրություններում ընտրվում է նորանկախ Արցախի առաջին օրենսդիր մարմինը, որն իր հերթին կազմավորում է նախարարների խորհուրդ, որի ղեկավար է նշանակվում Օլեգ Եսայանը։
Մինչ օրս գործած Արցախի վարչապետների ցանկը[3]՝
№ | Պատկեր | Անուն
(Ծնունդ-Մահ) |
Պաշտոնավարման ժամկետ | Կուսակցություն | |
---|---|---|---|---|---|
1 | Արայիկ Հարությունյան (1973–) |
սեպտեմբերի 25, 2017 | հունիսի 6, 2018 | Ազատ հայրենիք | |
2 | Գրիգորի Մարտիրոսյան[4] (1978–) |
հունիսի 6, 2018 | հունիսի 1, 2021 | Անկուսակցական | |
3 | Արտակ Բեգլարյան (1988–) |
հունիսի 1, 2021 | նոյեմբերի 3, 2022 | Անկուսակցական | |
4 | Ռուբեն Վարդանյան (1968–) |
նոյեմբերի 4, 2022 | փետրվարի 23, 2023 | Անկուսակցական | |
5 | Գուրգեն Ներսիսյան (1985–) |
փետրվարի 24, 2023 | օգոստոսի 31, 2023 | Անկուսակցական | |
6 | Սամվել Շահրամանյան (1978–) |
օգոստոսի 31, 2023 | սեպտեմբերի 10, 2023 | Անկուսակցական | |
7 | Արթուր Հարությունյան (1979–) |
սեպտեմբերի 18, 2023 | մինչ օրս | Ազատ հայրենիք |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.