From Wikipedia, the free encyclopedia
Արտենի, մեկուսի հանգած հրաբխային լեռնազանգված Արագածի հարավարևմտյան ստորոտին։
Ընդհանուր հիմքով (տրամագիծը՝ մոտ 10 կմ) Մեծ Արտենին (2047 մ) և Փոքր Արտենին (1753 մ), գագաթներ են՝ կազմված նեոգենի լիպարիտային լավաներից ու դրանց տառատեսակներից։ Արտենիից սկիզբ են առնում լավային հոսքեր, որոնցից ամենահզորը վանակատով ու պեռլիտային շեղջաքարով Արագածի պեռլիտի հանքավայրն է։
Արտենիի վրա հայտնաբերել են հին քարի դարի կայանների մնացորդներ։ «Սատանի դար» բլրի վրա հայտնաբերված գործիքները (վանակատից հատիչներ, քերիչներ, շեղբեր և այլն), բնորոշ են մինչշելյան, շելյան, աշելյան ժամանակաշրջաններին։ Գտնվել են միջին և նոր քարեդարյան գործիքներ։
Լանդշաֆտը լեռնատափաստանային է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 148)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.