![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9e/Arsene_Lupin_art_Pierre_La_Fit.png/640px-Arsene_Lupin_art_Pierre_La_Fit.png&w=640&q=50)
Արսեն Լյուպեն
From Wikipedia, the free encyclopedia
Արսեն Լյուպեն (ֆր.՝ Arsène Lupin), ֆրանսիացի գրող Մորիս Լեբլանի (1864-1941) վեպերի ու նովելների գլխավոր հերոսը, «ջենթլմեն-կողոպտիչ»։ Առաջին անգամ հայտնվել է «Արսեն Լյուպենի ձերբակալությունը» նորավեպում, որը տպագրվել է ֆրանսիական Je sais tout ամսագրում 1905 թվականի հուլիսին։ Լեբլանը գրել է 24 գիրք Լյուպենի մասին։ Դրանից բացի, գոյություն ունեն մի շարք շարունակություններ, այդ թվում նաև գրված հայտնի համահեղինակներ Պիեռ Բուալոյի և Տոմա Նարսեժակի կողմից, ինչպես նաև բազմաթիվ բեմադրությունները, էկրանավորումներ և կոմիքսներ։
Արագ փաստեր Արսեն Լյուպեն, Տեսակ ...
Արսեն Լյուպեն | |
---|---|
![]() | |
Տեսակ | գեղարվեստական անձ և գրական հերոս |
Հեղինակ | Մորիս Լեբլան |
Ներկայացված է | Arsène Lupin? և Arsène Lupin literary series? |
Սեռ | արական |
Քաղաքացիություն | ![]() |
Մականուն | Raoul d'Andrésy |
Մասնագիտություն | գող |
Դերը կատարել են | Ժորժ Դեքրիեր, Robert Lamoureux?, Ժան Կլոդ Բրիալի, Ռոմեն Դյուրիս և Օմար Սի |
![]() |
Փակել
Լյուպենի կերպարը մեծապես ոգեշնչվել է «ազնիվ ավազակի» և առաջին հերթին Ռոկամբոլի կերպարից, որը Պոնսոն դյու Տերրայի (1829-1871) հերոսն է։