![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8c/%25D4%25BD%25D5%25A1%25D5%25B9%25D5%25A1%25D5%25B2%25D5%25A2%25D5%25B5%25D5%25B8%25D6%2582%25D6%2580_%25D5%25A3%25D5%25A5%25D5%25BF%25D5%25AB_%25D5%25BB%25D6%2580%25D5%25BE%25D5%25A5%25D5%25AA%25D5%25A8.jpg/640px-%25D4%25BD%25D5%25A1%25D5%25B9%25D5%25A1%25D5%25B2%25D5%25A2%25D5%25B5%25D5%25B8%25D6%2582%25D6%2580_%25D5%25A3%25D5%25A5%25D5%25BF%25D5%25AB_%25D5%25BB%25D6%2580%25D5%25BE%25D5%25A5%25D5%25AA%25D5%25A8.jpg&w=640&q=50)
Արջատխլենու արգելավայր
From Wikipedia, the free encyclopedia
Արջատխլենու արգելավայր, բնության հատուկ պահպանվող տարածք։ Գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի մոտ՝ Խաչաղբյուր գետի ավազանում՝ Իջևանի լեռնաշղթայի հյուսիսային լանջերին՝ ծովի մակարդակից 1500-1800 մ բարձրություններում[1]։
Արագ փաստեր Արջատխլենու արգելավայր, Տեսակ ...
![]() | |
Տեսակ | բնության հատուկ պահպանվող տարածք |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Տավուշի մարզ |
Աշխարհագրական տեղադրաում | Իջևանի լեռներ |
Հիմնվել է | 1958 |
Մակերես | 40 հեկտար |
ԲԾՄ | 1500 մետր և 1800 մետր |
Փակել
Կազմավորվել է 1958 թվականին, ունի 40 հա տարածք։ Ստեղծվել է մնացուկային արջատխլենու և հատապտղային կենու պուրակների պահպանության նպատակով։ Այստեղ աճում են 120-150 տարեկան ծառեր, որոնց բարձրությունը 20 մետրից ավելի է, տրամագիծը՝ մոտ մեկ մետր։ Այստեղ արջատխլենին բազմանում է սերմերով։ Արջատխլենին, ի տարբերություն սովորական տխլենու թփի, բարձրահասակ, բրգաձև խիտ սաղարթով և մուգ մոխրագույն խորը ճաքճքված բնով ծառ է։ Նրա վարդագույն երանգով ամուր բնափայտը գործածվում է որպես շինանյութ[2]։