From Wikipedia, the free encyclopedia
Արշավիր Հայրապետյան (հոկտեմբերի 17, 1916, Ագարակ, Հայաստան - 1998, Երևան, Հայաստան), հայ խորհրդային ագրոնոմ, գյուղատնտեսական արտադրության կազմակերպիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1976), Հայկական ԽՍՀ վաստակավոր ագրոնոմ։
Արշավիր Հայրապետյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1916 |
Ծննդավայր | Ագարակ, Հայաստան |
Մահացել է | 1998 |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Մասնագիտություն | գյուղատնտես |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Արշավիր Ավագի Հայրապետյանը ծնվել է 1916 թվականի հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի կայսրության Ելիզավետպոլի նահանգի Ագարակ գյուղում (այժմ՝ Հայաստանի Սյունիքի մարզի Ագարակ քաղաք)[1]։ Ծնողազուրկ լինելով վաղ տարիքում Հայրապետյանը հայտնվել է մանկատանը, որտեղ էլ ստացել է տարրական կրթություն[2]։ 1934 թվականին նա աշխատանքի է անցել Մեղրու շրջանի Ագարակ գյուղի կոլխոզում, որտեղ աշխատել է մինչև 1936 թվականը[3]։
Լինելով կոլտնտեսական, Արշավիր Հայրապետյանն ուղարկվել է Երևանի հիդրոմելիորատիվ տեխնիկում՝ կրթություն ստանալու նպատակով։ 1936 թվականին ավարտելով տեխնիկումը՝ Հայրապետյանն ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան[2]։
1941 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմի Խորհրդա-գերմանական շրջափուլի («Հայրենական մեծ պատերազմ») սկսվելուց հետո Արշավիր Հայրապետյանը, ով Հայաստանի գյուղատնտեսական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող էր[2], զորակոչվել է Կարմիր բանակի շարքերը։ Ռազմաճակատում եղել է 1942 թվականից։ Ծառայել է Հարավ-արևմտյան, 4-րդ ուկրաինական և 1-ին Մերձբալթյան ռազմաճակատներում՝ որպես 1-ին գնդացրային վաշտի 1164-րդ հրաձգային գումարտակի 346-րդ Դեբալցևյան Կարմիր նշանային հրաձգային դիվիզիայի հրամանատար։ Առաջին վնասվածքը ստացել է 1943 թվականին գերմանացի զավթիչների դեմ մարտերում։ 1944 թվականին անդամակցել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցությանը։
1944 թվականի ապրիլի 9-ին հակառակորդի մշտական գնդակոծության տակ ավագ լեյտենանտ Հայրապետյանն իր վաշտով գերեվարել է Այգուլսկի լիճը։ 30,3 մետր բարձրության գրավման ժամանակ վաշտի հաստոցային գնդացիրներն աշխատել են առանց ուշացման։ Ապրիլի 11-ին Մագազինկա գյուղի մոտ տեղի ունեցած մարտում Հայրապետյանը ծանր վնասվածք է ստացել, սակայն չի թողել ռազմի դաշտը, քանի դեռ հակառակորդը գյուղի տարածքում էր։ 1944 թվականի ապրիլի 26-ին Հայրապետյանը պարգևատրվել է Կարմիր Աստղի շքանշանով։
1944 թվականի հոկտեմբերի 11-ին, այն բանից հետո, երբ կապիտան Հայրապետյանի հրամանատարությամբ գնդացրային վաշտը տիրացավ Յեչիի երկաթուղային կայարանին և նրա շրջակայքում երկաթուղուն, հակառակորդը յոթ հարձակում ձեռնարկեց։ Բարդ իրավիճակում, երբ գնդում ռազմամթերքը դուրս էր գալիս, Հայրապետյանն անձամբ թիրախավորված կրակով ոչնչացրել է հակառակորդի գնդացիրներն ու հաշվարկները, ինչի համար 1944 թվականի հոկտեմբերի 22-ին պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով։
Արշավիր Հայրապետյանը զորացրվել է 1946 թվականին։ Շարունակելով ուսումը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում Հայրապետյանն ավարտել է այն 1947 թվականին։ Նույն թվականին ուղարկվել է Հայկական ԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Լուկաշինի անվան սովխոզ` որպես տեղի ագրոնոմ, որտեղ աշխատել է մինչև 1949 թվականը[3]։ 1949 թվականին Արշավիր Հայրապետյանը նշանակվել է Հայկական ԽՍՀ Նոյեմբերյանի շրջանի «Հաղթանակ» սովխոզի տնօրեն։ Հայրապետյանի ղեկավարման տարիներին «Հաղթանակ» սովխոզը Խորհրդային Միության առաջավոր սովխոզներից էր։ Հայրապետյանին հաջողվել է սովխոզում բերքատվությունը բարձրացնել 12 անգամ, իսկ աշխատանքի արտադրողականությունը՝ 15 տոկոսով [1]։
1976 թվականի դեկտեմբերի 27-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության հրամանագրով համամիութենական սոցիալիստական մրցույթում ձեռք բերված ակնառու հաջողությունների, աշխատանքային խիզախության, 1976 թվականի գյուղատնտեսական մթերքների արտադրության և պետության վաճառքի մեծացման պլաններում և սոցիալիստական պարտավորությունների կատարման գործում ցուցաբերած աշխատանքային խիզախության համար Արշավիր Ավագի Հայրապետյանին շնորհվել Է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում Լենինի շքանշանի և «Մանգաղ և մուրճ» ոսկե մեդալի շնորհմամբ[4]։
Արշավիր Հայրապետյանը նույնպես զբաղվել է հասարակական գործունեությամբ։ Նա Նոյեմբերյանի շրջանի թիվ 290 ընտրատարածքից ընտրվել է Հայկական ԽՍՀ IX գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։
Հայրապետյանը եղել է Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության անդամ[3], Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի Բյուրոյի անդամ[2]։ Եղել է նաև ԽՄԿԿԿ 26-րդ համագումարի պատվիրակ։ Որպես սովխոզի ղեկավար՝ նա դաստիարակել է ագրոնոմների և հողագործների շատ սերունդներ[2]։
Արշավիր Ավագի Հայրապետյանը մահացել է 1998 թվականի դեկտեմբերին Երևանում[2]։ Թաղվել է Երևանի Նուբարաշենի գերեզմանատանը[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.