հայ հեղափոխական From Wikipedia, the free encyclopedia
Արշակ Գերասիմի Զուրաբյան (Զուրաբով, (1873[1], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1920[1]), պրոֆեսիոնալ հեղափոխական։ ԽՄԿԿ անդամ 1898 թվականից։
Արշակ Զուրաբյան | |
---|---|
Ծնվել է | 1873[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1920[1] |
Կրթություն | Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտ[1] և Անտառային ինստիտուտ (1894)[1] |
Մասնագիտություն | հեղափոխական |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
1892 թվականին ավարտել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանը և ընդունվել Խարկովի տեխնոլոգիական ինստիտուտը, 1894 թվականին՝ Պետերբուրգի անտառային ինստիտուտը։ Հեղափոխական մկրտությունը ստացել է Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միությունում»։ 1902 թվականին մասնակցել է «Հայ սոցիալ-դեմոկրատների միության» և նրա օրգան «Պրոլետարիատ» թերթի կազմակերպման աշխատանքներին։ 1903 թվականի մարտին ընտրվել է ՌՍԴԲԿ Կովկասյան միութենական կոմիտեի անդամ։ Մասնակցել է ՌՍԴԲԿ II համագումարին, պաշտպանել Լենինյան տեսակետները, որից հետո հարել է մենշևիկներին։ 1908 թվականին ձերբակալվել և աքսորվել է Սիբիր, որտեղից փախել է արտասահման։ 1912 թվականին հարել է Տրոցկու լիկվիդատորական օգոստոսյան բլոկին։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո վերադարձել է Ռուսաստան, ընտրվել Պետրոգրադի Սովետի գործադիր կոմիտեի անդամ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո աշխատել է Անդրկովկասում, ակտիվ պայքար մղել մենշևիկների և դաշնակների դեմ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.