From Wikipedia, the free encyclopedia
Արնե Դունկան (անգլ.՝ Arne Duncan, նոյեմբերի 6, 1964[1], Չիկագո), քաղաքական գործիչ, հոգեբան, ԱՄՆ-ի կրթության 9-րդ նախարար։
Արնե Դունկան անգլ.՝ Arne Duncan | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 6, 1964[1] (59 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Հարվարդի քոլեջ, University of Chicago Laboratory Schools? և Հարվարդի համալսարան[2] |
Մասնագիտություն | բասկետբոլիստ, քաղաքական գործիչ, ուսուցիչ և սոցիոլոգ |
Զբաղեցրած պաշտոններ | Chief Executive Officer of Chicago Public Schools? և United States Secretary of Education? |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Ստորագրություն | |
Arne Duncan Վիքիպահեստում |
Արնե Դունկանը ծնվել է Չիկագոյի Հայդ-Փարք շրջանում, 1964 թվականին։ Նրա մայրը՝ Սյուզեն Գուդրիչը (ի ծնե Մորտոն), իր սեփական մանկական կենտրոնի աշխատակիցն էր, իսկ հայրը՝ Սթարքի Դևիս Դուկանը, փիլիսոփայության դասախոս էր Չիկագոյի համալսարանում։ Արնն ունի նորվեգական, շոտլանդական, գերմանական, շվեդական և անգլիական արմատներ[3]։ Մանուկ հասակում նա իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր մոր կենտրոնում։ Նրա մանկության ընկերներն են եղել դերասան Մայքլ Կլարկ Դունկանը և երգիչ Ար Քելլին[4]։
Դունկանն սկզբում սովորել է Չիկագոյի համալսարանում, իսկ հետո տեղափոխվել է Հարվարդի համալսարան, որն ավարտել է 1987 թվականին՝ ստանալով հոգեբանի բակալավրի աստիճան և magna cum laude մրցանակը։ Դիպլոմային աշխատանքը գրել է «Աղքատ քաղաքային շերտերի արժեքները, ձգտումները և հնարավորությունները» թեմայով[5][6]։
Հարվրդի համալսարանում Դունկանը խաղացել է «Հարվարդ Կրիմսոն» բասկետբոլի թիմում։ 1987 թվականից 1991 թվականը նա Ավստալիայում որպես պրոֆեսիոնալ հանդես էր գալիս խաղերում։
Թասմանիայում նա հանդիպեց իր ապագա կնոջը՝ Կարին Լուանա Դունկային։ Միասին նրանք ապրում են Վիրջինիա նահանգում, Արլինգթոնում։ Նրանք ունեն երկու երեխա՝ Քլերը և Ռայան։
1992 թվականին Դունկանի ընկերը՝ ներդրումային ոլորտի բանկիր Ջոն Ռոջերսը, Դունկանին նշանակում է Ariel Education Initiative ծրագրի ղեկավար, որի նպատակն էր օգնել Չիկագոյի քաղաքային ամենավատ դպրոցներից մեկի աշակերտներին շարունակել իրենց ուսումը և ստանալ բարձրագույն կրթություն[7]։ 1966 թվականին այդ դպրոցը փակվում է, և Դունկանն ու Ռոջերսը կարևոր դեր են խաղում դպրոցի վերաբացման և նոր կանոնակարգի հաստատման գործում։ 1999 թվականին նա նշանակվում է Պոլա Վոլլասի՝ Chicago Public Schools-ի տնօրենի տեղակալ։ 2001 թվականի հունիսի 26-ին Չիկագոյի քաղաքապետ Ռիչարդ Դեյլին Դունկանին նշանակում է տնօրենի պաշտոնում[8]։
2009 թվականի հունվարի 20-ին ԱՄՆ-ի սենատը հաստատում է Դունկանի նշանակումը Բարաք Օբամայի կողմից որպես կրթության նախարար։ Այդ պաշտոնում նա զբաղվում է պետական դպրոցների ավելացմամբ, բարեփոխմամբ, դաշնային բյուջեից լրացուցիչ միջոցների տրամադրմամբ, օրենքների փոփոխմամբ՝ ձգտելով, որ ոչ մի հետ մնացող երեխա չլինի[9]։
2015 թվականի հոկտեմբերի 2-ին Դունկանը հայտնում է 2015 թվականի վերջին պաշտոնից հեռանալու իր մտադրությունների և փոխնախարար՝ Ջոն Կինգ իրեն փոխարինելու մասին։ Մամուլը Դունկանի պաշտոնավարումը բնութագրել է որպես «պատրաստաամություն ամբողջ գլխով մտնելու բանակցությունների մեջ կառավարության կրթության ոլորտում ունեցած դերի մասին»։
2016 թվականի մարտին Դանեն հայտարարում է, որ մասնակցելու է «Պալո Ալտո» կրթական ծրագրին որպես համակարգող գործընկեր։
Իր ապագա կնոջ՝ Կարեն Լինի հետ (ծնունդով թասմանուհի) նա ծանոթացել է Ավստրալիայում։ Նրանց երեխաները՝ Քլերը և Ռայանը, սովորում են Չիկագոյի մասնավոր դպորցում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.