Արմատային գարեջուր
From Wikipedia, the free encyclopedia
Արմատային գարեջուր կամ ռութբիր (անգլ.՝ Root beer), սարսապարիլլա, գազավորված ըմպելիք, սովորաբար պատրաստվում է սասաֆրասի ծառի կեղևից։ Տարածված է Հյուսիսային Ամերիկայում, արտադրվում է երկու տեսակով՝ ալկոհոլային և ոչ ալկոհոլային։
Ռութբերի ոչ ալկոհոլային տարբերակը պատրաստվում է հյութաքամվածքներից կամ օշարակներից՝ գազավորված ջրի հավելումով, և այնքան սիրված չէ, որքան մյուս զովացուցիչ ըմպելիքները, ինչպես, օրինակ, կոկա-կոլան, բայց զբաղեցնում է ԱՄՆ-ի շուկայի 3 %-ը[1]։
Ալկոհոլային տարբերակը պատրաստում են հյութաքամվածքի և շաքարի խառնուրդի՝ խմորիչի միջոցով խմորման եղանակով։ Սովորաբար խմորումից հետո ստացվում է 0,5% ալկոհոլ պարունակող ըմպելիք (համեմատության համար՝ գարեջրի տեսակների մեծ մասը պարունակում է 3 և ավելի % ալկոհոլ, իսկ կվասը՝ 1-2)[2]: