Արմավիր

քաղաք Հայաստանում From Wikipedia, the free encyclopedia

Արմավիրmap

Արմավիր, քաղաք Հայաստանի Արմավիրի մարզում։ Հանդիսանում է մարզի վարչական կենտրոնը։ Արմավիրը ունի գետեր, լճեր, լեռներ։ Օրինակ՝ գետերից Ասպահենը, լճերից Ակնա, լեռներից Դաշտաքարը։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմավիր (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք
Արմավիր
Զինանշան
Thumb

Thumb
Արմավիր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանԱրմավիրի շրջան
ՀամայնքԱրմավիրի մարզ, Երևանի նահանգ, Հոկտեմբերյանի շրջան և Արմավիրի մարզ[1]
ՔաղաքապետՎարշամ Սարգսյան
Հիմնադրված էմ.թ.ա. 776 թ.
Այլ անվանումներմինչև 1932Սարդարապատ
մինչև 1995Հոկտեմբերյան
Մակերես8.51 կմ²
ԲԾՄ870 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն65 515[2] մարդ (2023)
Ազգային կազմՀայեր, եզդիներ, ռուսներ, քրդեր, ասորիներ
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունարմավիրցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ374 (237)
Փոստային ինդեքս(0901-0918)
Փոստային դասիչ0901, 0902, 0903, 0904, 0905, 0906, 0907, 0909,
Պաշտոնական կայքarmavircity.am
Thumb
Արմավիր (Հայաստան)
Փակել
Thumb
I Love Armavir
Thumb
Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի
Thumb
Արմավիրի կենտրոնական այգի
Thumb
Արմավիրի կենտրոնական հրապարակ

Պատմություն

Արմավիրը գտնվում է Երասխի ձախ ափին, Արարատյան դաշտում։ Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին (մ.թ.ա. II հազարամեակից առաջ), ըստ ավանդության "Հայկ Նահապետի թոռ Արամայիսը իր բնակության համար տուն է շինում գետի ափին մի բլուրի վրա և իր անունով այն կոչում է Արմավիր, իսկ գետի անունն իր թոռան՝ Երաստի անունով դնում է Երասխ"։ Արարատյան կամ Վանի թագավորության (Ուրարտական) շրջանում՝ մ.թ.ա. մոտ 776 թվականին, Արգիշտի Առաջին թագավորն այստեղ կառուցել է բերդ, և իր անունով այն կոչել Արգիշտիխինիլի[3], որը գոյություն է ունեցել մ.թ.ա. 8-5-րդ դարերում։ Ուրարտական պետության անկումից հետո Արմավիրը շարունակել է գոյատևել, և մ.թ.ա. 331 թվականին դարձել է Արարատյան նոր Հայկական թագավորության մայրաքաղաքը, որտեղ հաստատվել էին Երվանդունիները։ Մ.թ.ա. III-II դդ. Արմավիրը քաղաքական, տնտեսական, մշակութային և հոգևոր խոշոր կենտրոն էր։ Քաղաքի մերձակայքում էր գտնվում Արամանյակի Սոսյաց անտառը, որտեղ գուշակություններ էին անում ծառերի սաղարթների սոսափյունով։ Մ.թ.ա. 189 թվականին, երբ Արտաշէս Ա-ն հիմնադրեց Մեծ Հայքի թագավորությունը, Արմավիրը դարձավ նրա մայրաքաղաքը։ Արտաշատի հիմնադրմամբ Արմավիրը դադարել է մայրաքաղաք լինելուց։ Չնայած այն հանգամանքին որ պատմահայր Մովսես Խորենացին նկարագրելով Արմավիրի կառուցումը և նրա դերն ու նշանակությունը որպես հայոց մայրաքաղաք, միաժամանակ նշում է որ ժամանակի ընթացքում քաղաքական հանգամանքների բերումով, Արմավիրը սկսեց անկում ապրել և դարերի ընթացքում կորցրեց քաղաքական, մշակութային, առևտրա-տնտեսական նշանակությունը և արդեն 5-րդ դարից սկսած հիշատակություններում հանդիպում է որպես «լքյալ մայրաքաղաք»։

Բագրատունիների օրոք ունեցել է ավելի քան 10 հազար բնակիչ և թագավորության չորրորդ քաղաքն էր։ Մատենագրությունից, ինչպես նավ պեղումների արդյունքում հայտնի են դարձել՝ Արմավիր քաղաքի երկու թաղամասերը՝ Ալիսո(ու) և Բլուր ինչպես նաև տնտեսական նշանակության շինություններ՝ դարբնոց, թոնատներ, արհեստանոցներ, ձուլարաններ, դեղատուն, երկու խաղողի ճզման հնձաններ։

1712 թվականից, Երևանի պարսկական խանի որոշմամբ սկսեցին կառուցել Սարդարապատի բերդը, ինչով և սկսվեց Արմավիր մայրաքաղաքի արհեստական ավերումը։ Հին քաղաքը օգտագործելով որպես «պատրաստի քարհանք» ավերակների մոտակայքում նոր բերդի, նոր բնակավայրի և տեղացիների բնակելի տների կառուցման համար։ Սարդարապատի բերդը հանդիսավոր կերպով բացվեց 1779 թվականին։

Բերդի տարածքը կազմում էր 10-12 հազար հեկտար, ուներ 10-12, տեղ-տեղ մինչև 15 մետր բարձրությամբ պարիսպներ և բազմաթիվ աշտարակներ։ Երևանի պարսկական խանության ամրացված բերդերից էր։ 18-րդ դարում Սարդարապատը արևմտահայ գաղթականների և այստեղ տեղակայված պարսկական խանի զորքերի հաշվին, վերածվեց մոտ 10 հազար բնակչություն ունեցող քաղաքի, ըստ հայկական աղբյուրների, Սարդարապատը ուներ մոտ երկու հազար հիմնական բնակչություն, մեծ մասամբ հայեր, բերդը ուներ նաև խաղողի և այլ պտղատու այգիներ, բամբակի և քրնջութի ցանքատարածություններ, մեծաքանակ ցորենի դաշտեր, ինչն ապացուցում է ռուսական բանակի ձեռքն ընկած մեծաքանակ հացահատկի պահեստները։

1827 թվականի սեպտեմբերի 20, Պասկևիչի և Կրասովսկու հրամանատարությամբ ռուսական բանակին հաջողվեց գրավվել այն, ավերելով հայոց Արմավիր մայրաքաղաքի արձանագրություններով կառուցած բերդը։ Այստեղ է գտնվել նաև Արգիշտի Ա-ի Արմավիր-Արգիշտիխինիլիի հիմնադրման արձանագրությունը:

Thumb
Արմավիր կայարան 1927թ

Արմավիր քաղաքի թաղամասերի և շրջակա ագարակների հիմքի վրա 17-19-րդ դդ ձևավորվեցին նախ ագարակային, ապա գյուղական համայնքներ, որոնք ներկայում կազմում եմ Արմավիրի մարզի Արմավիր, Հայկավան, Այգեշատ, Բամբակաշատ, Ջրաշեն, Նոր Արտագերս և Նալբանդյան գյուղերը։

Ներկայիս Արմավիր քաղաքը որպես բնակավայր հիմնադրվել է 1903 թվականին։ Դեռևս 1899 թվականին, երբ կառուցում էր Թիֆլիս(Թբիլիսի) - Երևան երկաթուղին, սկսվեց նաև Սարդարապատ կիսակայարանի կառուցումը, որը տևեց 4 տարի և ավարտվեց 1903 թ ականին։ Կիսակայարանի մոտ կառուցել էին նայև երկաթուղին սպասարկող անձնակազմի համար նախատեսված բնակարաններ և հենց այդ թաղամասը դարձավ ապագա քաղաքի հիմքը։ Քանի որ, նորաստեղծ բնակավայրը տրանսպորտային կարևոր նշանակություն ունեցող՝ Թիֆլիս - Երևան երկաթուղու կայարան էր, այն սկսեց արագորեն զարգանալ։ Չնայած հայ ժողովրդի համար ծանր հանգամանքներին, արդեն 1926 թվականի մարդահամարի տվյալներով բնակավայրն ուներ մոտ 600 բնակիչ։ 1931 թ. Հայաստանի Խորհրդային Հանրապետության կառավարությունը, հաշվի առնեկլով երկրի տնտեսության համար կայարանի նշանակությունը անվանակոչում է Հոկտեմբերյան, իսկ 1935 թվականին նկատի ունենալով նաև բնակչության արագ աճը շնորհում է քաղաքի կարգավիճակ։

Անկախացումից հետո քաղաքը դարձավ Հայաստանի Արմավիրի մարզի մարզկենտրոն և 1996 թվականին վերանվանվեց Արմավիր։

Ճարտարապետություն

Մինչև քրիստոնեությունը պետական կրոն ընդունելը ըստ Մովսես Խորենացու Արմավիրում եղել են երեք հեթանոսական տաճարներ՝ լուսնի, արևի և նախնիների հիշատակման տաճարները։

Արմավիր քաղաքի առաջին գլխավոր հատակագիծը կազմել է նշանավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը ում մտահղացումով քաղաքի հատակագծի վերջնական տեսքը պետք է նմանվեր շոգեքարշի (հաշվի էին առել այն փաստը որ քաղաքն այդ ժամանակ հայտնի էր որպես երկաթուղային կայարան)։ Այժմ գործող երկաթուղային կայարանը նույնպես նախագծել և կառուցել է Ալեքսանդր Թամանյանը 1927 թ.։ Կայարանի հարևանությամբ դեռևս իր գոյությունն է պահպանում 1903 թ. կառուցված կայարանի հին վարչական շենքը, ինչպես նաև 1902 թ. կառուցած ջրհան կայանը որը ժամանակին ջրով էր ապահովում ամբողջ շրջանը։ Հետագայում գլխավոր հատակագծեր կազմել են 1940, 1955, 1976 և 2010 թվականներին[1]:

2011-2014 թվականներին կառուցվել է քաղաքի առաջնորդանիստ և միակ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին և օծվել 2014 թվականի մայիսի 31-ին։

Պետական, մշակութային և ուսումնական հաստատություններ

Արմավիրում գործում է 10 միջնակարգ դպրոց, 12 մսուր-մանկապարտեզ, 1 համալսարան, 3 քոլեջ-տեխնիկում, 1 մարզադաշտ «Հոբելյանական» որը հայաստանում մեծությամբ երրորդն է, 3 մարզադպրոց, 2 արվեստի դպրոց, 1 երաժշտական դպրոց, 1 գեղարվեստի դպրոց, շախմատի դպրոց, 5 գրադարան, տպարան, մշակույթի տուն, ռազմա-մարզական վարժարան, գիշերօթիկ դպրոց, 2 հեռուստաընկերություն, կենդանաբուսաբանական այգի, որը հանրապետությունում երկրորդն է և զբաղեցնում է 8 հա տարածք, «Բարեկարգում» տնօրինությունը, «Արմավիրի ջրամատակարար» ՓԲԸ, մշակույթի տներ, քաղաքային զբոսայգի և այլն։

Մշակույթ

Ժամանակակից Արմավիրի տարածքը շրջապատված է բազում հնավայրերով, որոնք համարվում են հայկական քաղաքակրթության հիմնական կենտրոնները մասնավորապես մոտակա Մեծամորը, Արմավիրը, Արգիշտիխինիլին և այլն։ Ներկայումս Արմավիրը ունի մշակույթի տուն, որը հայտնի է Կարմիր ակումբ անունով, որում գործում են երաժշտական և արվեստի դպրոցներ, 5 գրադարան, Արմավիրի դրամատիկական թատրոնը։

Տնտեսություն

Քաղաքում գործում են գինու(նաև վերմուտ տեսակի) և կոնյակի (1966 թվականից), պահածոների, կաթի և կաթնամթերքի, հացի, գազապարատուրայի, մոլիբդենի հարստացման, հաստոցաշինական, ֆուրնիտուրայի և այլ շինանյութերի, կահույքի արտադրության գործարաններ, և միակը Հայաստանում խորդենու վերամշակման գործարան, փոքր և միջին բիզնեսով զբաղվող բազմաթիվ արտադրական և սպասարկման ծառայություններ իրականացնող ձեռնարկություններ։

Բնակչություն

Տարի 1926թ 1959թ 1970թ 1979թ 1989թ 2001թ 2009թ 2011թ 2013թ 2015թ 2016թ 2018թ 2019թ 2020թ
Բնակիչ 600 14 932 25 881 31 431 46 857 28 733 33 628 29 319 29 400 29 100 28 800 37 489 38 635 38 495

Սպորտ

Արմավիրի ՖԱ-ն հիմնադրվել է 1965 թվականին «Սևան Հոկտեմբերյան» անունով։ Այն ԽՍՀՄ-ից դուրս գալուց հետո անվանափոխվել է ՖԱ «Արմավիր», որը հիմնականում 90 -ականներին խաղացել է հայկական լիգաներում 1993 թվականին արժանանալով առաջին լիգայի բրոնզե, իսկ 2002 թվականին ոսկե մրցանակի։ Սակայն ֆինանսական խնդիրների պատճառով թիմը 2003 թվականին լուծարվել է։ Թիմը տնային հանդիպումները անց է կացրել Արմավիրի Հոբելյանական մարզադաշտում, որը տեղավորում է մինչև 10 000 հանդիսատես։ 1985 թվականին մարզադաշտն ընդունել է ԽՍՀՄ կազմակերպած ՖԻՖԱ-ի աշխարհի երիտասարդական առաջնության խմբային փուլը։ Ներկայումս մարզադաշտը ծառայում է տեղի ֆուտբոլային դպրոցի երիտասարդ թիմերին։

2017 թվականի փետրվարին ՀՖՖ-ի, ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ -ի ֆինանսավորմամբ Արմավիրում սկսվել է ֆուտբոլի ակադեմիաի շինարարություն, որը նախատեսվում է ավարտել 2019 թվականին։

Քույր-քաղաքներ

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.