ֆինն ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia
Արմաս Լինդգրեն (ֆիններեն՝ Armas Lindgren, նոյեմբերի 28, 1874[1][2][3][…], Հյամեէնլիննա, Ռուսական կայսրություն[2][3] - հոկտեմբերի 3, 1929[1][2][3][…], Կոպենհագեն, Դանիա[3]), ֆինն ճարտարապետ, ֆիննական ճարտարապետության մեջ ազգային ռոմանտիզմի ոճի հիմնադիրներից մեկը։
Արմաս Լինդգրեն | |
---|---|
Ի ծնե | ֆիններեն՝ Armas Eliel Lindgren |
Ծնվել է | նոյեմբերի 28, 1874[1][2][3][…] |
Ծննդավայր | Հյամեէնլիննա, Ռուսական կայսրություն[2][3] |
Մահացել է | հոկտեմբերի 3, 1929[1][2][3][…] (54 տարեկան) |
Վախճանի վայր | Կոպենհագեն, Դանիա[3] |
Կրթություն | Հելսինկիի պոլիտեխնիկական համալսարան (1897) |
Աշխատավայր | Հելսինկիի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Ֆինլանդիայի ազգային թանգարան |
Պարգևներ | |
Armas Lindgren Վիքիպահեստում |
Արմաս Լինդգրենը ծնվել է 1874 թվականի նոյեմբերի 28-ին, Հյամեենլիննայում[5]։ 1897 թվականին ավարտել է Հելսինգֆորսի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Ինստիտուտում ուսման ընթացքում համագործակցել է Յոզեֆ Ստենբեկի և Կարլ Գուստավ Նյուստրյոմի հետ։
1896 թվականին Էլիել Սաարինենի և Հերման Գեզելլիուսի հետ միասին, նա հիմնել է ճարտարապետական բյուրո, որը ակտիվորեն աշխատում էր շուրջ տաս տարի և վճռական ներդրում ունեցավ ֆիննական ճարտարապետության մեջ ազգային ռոմանտիզմի ձևավորման գործում։ Բյուրոյից հեռանալուց հետո Լինդգրենի գլխավոր աշխատանքը դարձավ Ֆինլանդիայի ազգային թանգարանի շինարարության ավարտը։ Լինդգրենի հետագա ժամանակաշրջանի հիմնական գործերից են «Վանեմույնե» թատրոնը (Տարտու), «Էստոնիա» թատրոնը Տալլինում։
1902 թվականից Լինդգրենը դասավանդել է Արվեստի և դիզայնի կենտրոնական դպրոցում, իսկ 1919 թվականից դարձել է Հելսինկիի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության պրոֆեսոր։ Նրա ուսանողներից է եղել Ալվար Աալտոն։
Թաղված է Հելսինկիի Կուլոսաարիի գերեզմանատանը։
Gesellius-Lindgren-Saarinen ճարտարապետակա բյուրոյի կազմում
Ինքնուրույն աշխատանքներ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.