Արկոս դե լա Ֆրոնտերա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Արկոս դե լա Ֆրոնտերա (իսպ.՝ Arcos de la Frontera), քաղաք և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիս պրովինցիայի Սիեռա դե Կադիս շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 528 կմ² տարածք; 2010 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 31 449։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 76 կիլոմետր է։
Արկոս դե լա Ֆրոնտերա | |
---|---|
Տեսակ | Իսպանիայի մունիցիպալիտետ |
Երկիր | Իսպանիա |
Վարչատարածք | Կադիս |
ԲԾՄ | 185 ± 1 մետր |
Մակերես | 527,54 կմ² |
Մասն է | Arcos de la Frontera notary district?[1], Mancomunidad de Municipios de la Sierra de Cádiz?[2] և Սիեռա դե Կադիս[3] |
Ինչպես Կադիսի պրովինցիայի բնակավայրերից շատերը, Արկոս դե լա Ֆրոնտերայի տարածքում ու շրջակայքում նույնպես մարդիկ բնակություն են հաստատել վաղնջական ժամանակներից:Այդ են վկայում Իգուերալ դե Վալյեխա քարանձավում հայտնաբերված հնագույն հուղարկավորությունների հետքերն ու բազմաթիվ ժայռապատկերները[4]։ Բնակավայրի անվանումը ծագել է լատիներեն Arx-Arcis բառերից, որ նշանակում է բարձունքի ամրոց։ Արկոսի ամրոցը, շրջակայքի վրա ունեցած իշխող դիրքով, ռազմավարական կարևոր դեր է խաղացել դեռ հին հռոմեական ժամանակներում։
XI—XII դարերում Արկոսը եղել է արաբական իշխանության մայրաքաղաք։ XV դարի վերջում որպես փոխհատուցում՝ տրվել է Պոնսե դե Լեոն ազնվականական տոհմի նահապետին, ումից վերցվել էր Կադիս քաղաքը։ Նրա հետնորդները վերակառուցել են Արկոսի ամրոցը, դարձրել իրենց աթոռանիստը։ Նրանց շնորհվել է Արկոսի դուքսի տիտղոս։
Ժամանակակից Արկոսը անդալուսյան այսպես կոչված՝ «սպիտակ քաղաքների շղթայի» գեղեցկագույն օղակներից մեկն է՝ նեղլիկ փողոցներով, Պլազա դե Կաբիլդո հրապարակով, իսպանական վաղ Վերածննդի պլատերեսկո ոճով կառուցված եկեղեցիներով ու այլ պատմամշակութային հուշարձաններով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.