Արխիվների և փաստաթղթերի Ազգային վարչություն (ԱՄՆ), նաև ՝ Ազգային արխիվներ (անգլ.՝ National Archives and Records Administration (NARA)), Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության անկախ գործակալություն։ Ստեղծվել է 1984 թվականին։ Ազգային արխիվը պատասխանատու է այնպիսի հիմնարար պատմական փաստաթղթերի բնօրինակների պահպանման համար, ինչպիսիք են ԱՄՆ Անկախության հռչակագիրը, ԱՄՆ Սահմանադրությունը, Իրավունքների օրինագիծը, ԱՄՆ կառավարության գործունեության փաստաթղթավորումը, հանրային հասանելիության սահմանների ընդլայնմանը այն փաստաթղթերի նկատմամբ, որոնք պարունակվում են Ազգային արխիվում։ NARA-ն պաշտոնապես պատասխանատու է Միացյալ Նահանգների Կոնգրեսի ակտերի, նախագահական ուղերձների և գործադիր հրամանների օրինականորեն ճշգրիտ և հեղինակավոր պատճենների պահպանման և հրապարակման համար, ինչպես նաև պատասխանատու է դաշնային կանոնակարգերի համար։ NARA-ի գլխավոր ադմինիստրատորը Միացյալ Նահանգների արխիվագետն է, որը ոչ միայն վերահսկում է պետական օրենսդիր մարմինների կողմից ԱՄՆ Սահմանադրության փոփոխությունների ընդունման վերաբերյալ պաշտոնական փաստաթղթերը, այլև լիազորություն ունի հայտարարելու, թե երբ է հասել փաստաթղթի ընդունման Սահմանադրական շեմը, և, հետևաբար, երբ այն դարձել է փոփոխության ակտ։
Արագ փաստեր Արխիվների և փաստաթղթերի Ազգային վարչություն, Տեսակ ...